...

Այս տեսակը ոչինչ չհասկացավ

Այս տեսակը ոչինչ չհասկացավ

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հատուկ ցանկանում եմ նշել, որ այս փուլում ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու գնալ կոնկրետ և առարկայական ներիշխանական զոհողությունների՝ դաշնակիցների համար առավել վստահելի ու կանխատեսելի դառնալու նպատակով»:

«ՉԻ». Ինչ զոհողության մասին է խոսում Ղազինյանը: Պարզ է՝ գործող իշխանությունները հեռանան, որպեսզի նրանց տեղը զբաղեցնեն նախկինները և դրանով ավելի կանխատեսելի դառնան դաշնակիցների համար: Դաշնակից ասելով էլ պետք է հասկանանք կոնկրետ մեկ երկրի, որովհետև դժվար է պատկերացնել, որ մեկ այլ դաշնակից նույնպես կցանկանա, որ այսօր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փոխվի:

Առաջարկում ենք, որ սկզբի համար կոնկրետ զոհողություններ պահանջող Ղազինյանը գնա զոհողության: Կերած-խմած անձնավորություն է, թող զենք վերցնի, գնա սահման և մի քանի օր պաշտպանի հայրենիքը:

Թե՞ իր համար զոհողությունը ուրիշ երկրների օրակարգը ֆեյսբուքում սպասարկելն է:

Տեսան, որ ժողովուրդը այս օրերին մերժում է հակաքարոզչությունը, անցել են ավելի նուրբ գործունեության. հրաժարական տվեք, մենք գանք իշխանության, որպեսզի դաշնակցի համար ամեն ինչ կոմֆորտ զոնայում լինի:

Այս տեսակը այդպես էլ չհասկացավ, որ հայ ժողովրդի պայքարը անկախության համար է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ