Ռոբերտ Քոչարյանի համակիր, ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով դատավարությանը, ասել է. «Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձնական երաշխավորության միջնորդությունը հրատապության կարգով քննելու համար։ Դատական նիստերի հաճախականությունը, մարդուն բավարար հիմքերի բացակայության պայմաններում անազատության մեջ պահելը, դատավարության քաղաքականացվածության մասին մտահոգություններն ավելի են խորացնում»։
«ՉԻ». Հիշում եք, չէ՞, օրերս էինք գրել, որ Հայաստանի խոշորագույն օլիգարխները՝ Միշիկը, Ռոբիկը, Գագիկը, մի լումա անգամ չեն ծախսել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
Եվ իսկապես, եթե գումար տան, բա այս վարձու համակիրներին ինչպե՞ս պիտի վճարեն: Կորոնավիրուսը՝ կորոնավիրուս, բայց վարձկաններն այդ փողը, ինչպես ռուսներն են ասում, «должны отрабатывать»:
Հայաստանում արտակարգ իրավիճակ է, համաճարակը կարող է բախել յուրաքանչյուրիս դուռը, իրավիճակն իսկապես մտահոգիչ է, բժիշկները անքնությունից ու հոգնածությունից չեն կարողանում ոտքի վրա մնալ, իսկ քոչարյանականներին դա չի հետաքրքրում, թեկուզ աշխարհն էլ փուլ գա, իրենց աշխարհը Քոչարյանն է, ավելի ճիշտ՝ նրա կապիտալը:
Պատերազմի ժամանակ միշտ այդպես է. կան հերոսներ, և կան՝ պատերազմից փախչողներ: