...

Բա ի՞նչ գործ ունեք Երևանում

Բա ի՞նչ գործ ունեք Երևանում

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. 

«Մի տարվա ընթացքում ադրբեջանական բանակին հաջողվել էր մոտենալ ընդհուպ մինչև Մարտունու շրջկենտրոն, գրավել Շահումյանի շրջանն ամբողջությամբ, Մարտակերտի շրջանի 90%, Ասկերանի և Հադրութի շրջանների մի շարք գյուղեր․ այսինքն, Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե կեսը (1,8 հազ. կմ2)։ Ադրբեջանի ղեկավարությունն այն ժամանակ արդեն հայտարարում էր Ստեփանակերտում և Շուշիում հաղթական թեյախմության և սեփական դրոշի բարձրացման ամսաթիվը։ Այն ժամանակ Հայաստանի կամ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունից որևէ մեկը, արդյոք, վերցրե՞լ է պատասխանատվությունը տարածքային և մարդկային կորուստների համար…ո´չ։ Այն ժամանակ տեղի ունեցավ ճիշտ նույն բանը, ինչը հիմա։ Ոչ ոք չէր ուզում պատասխան տալ արդյունքի համար, ոչ ոք չէր ուզում լինել մեղավոր, և ոչ ոք չէր ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի համար, որովհետև այն ժամանակ, ինչպես և այսօր, մենք ջախջախված էինք ու թույլ, և ոչ ոք չէր տեսնում ելքը։ Սակայն ես հստակ գիտակցում էի, որ կա փրկության ճանապարհ, և դա ուժեղ, մարտունակ բանակն է։ Եվ ես ստանձնեցի: 

Ես սկսեցի զրոյից. իրարից անկախ զինվորական ջոկատներից դեպի միասնական բանակ` զինվորական խստագույն կարգապահությամբ և ղեկավարման հստակ հիերարխիկ կառուցվածքով։ 

Ես մանրակրկիտ ձևով մշակում էի ամեն մի օպերացիա, և շուտով իմ ղեկավարմամբ մենք հետ վերցրինք ոչ միայն գրավված տարածքները, այլև ազատագրեցինք Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Լաչինի, Կուբատլուի, Զանգելանի և Ջեբրայիլի շրջանները՝ գրեթե 10 հազ. կմ2։ 

Ցավոք, այդ հզոր բանակը հետագա 20 տարիներին միտումնավոր կազմաքանդվեց, իսկ ազգի հաղթանակն առանց խղճի խայթի ով ուզում, վերագրում էր իրեն»:

«ՉԻ». Քանի կար, Ռոբերտ Քոչարյանն էր աջուձախ ասում, թե ինքն է մենակով Ադրբեջանին հաղթել, Շուշին ու մնացած տարածքները գրավել, բանակը ստեղծել, մի խոսքով՝ սաղ ինքն է արել: 

Հիմա էլ Սամվել Բաբայանն է ասում, թե ինչ հաղթանակ, ձեռքբերումներ եղել են, իր շնորհքն է: Մենակով է արել, օպերացիաները կազմել, բանակը ստեղծել, 7 շրջան վերցրել: 

Լավ, ապրեք, դուք եք արել, մենակով, Հայաստանի իշխանություններ չեն եղել, զենք ու զինամթերքը, վառելիքը, տեխնիկան, ամեն ինչ ինքն իրեն է մատակարարվել բանակին, օդից, կամ գետնի տակից, Լևոն, Վազգեն, Վանո, Սմբատ, Նորատ, Զինևիչ, Դարիբալթայան, էդ հեչ, ընդհանրապես կապ չեն ունեցել պատերազմի հետ: 

Բայց այդ դեպքում մի հատ հարց է առաջանում. բա ի՞նչ գործ ունեք Երևանում: Ի՞նչ եք այստեղ կորցրել: Սամվել Բաբայան, ինչի՞ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը բռնած չես գնում Ղարաբաղ: Գնացեք, Շուշին, Հադրութը, մնացած տարածքները նորից ետ բերեք: Թե որ այդպես մենակով հակառակորդին ջարդող, փշրող տղերք եք: Մեկ է, Հայաստանը, Հայաստանի իշխանությունները պատերազմի հետ կապ չունեն, գնացեք, նորից նույնը կրկնեք: Հիմա թաքուն կգրավեք, ինչ կանեք, դուք որոշեք, բայց ցուցադրեք ձեր հերոսական ողջ շնորհքը: Դուք հերոս տղերք եք, չէ՞, եթե ամեն ինչ ձեզ եք վերագրում: 

Եկել, այստեղ վեր եք ընկել, առավոտից իրիկուն գլուխներս հարդուկում եք. ես, ես, ես, ես... 

Դե, ձեզ տեսնենք, մեր էքսկլյուզիվ հերոսներ: Ստեփանակերտը ձեզ է սպասում: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1591 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ