...

Բա էս ո՞նց եղավ

Բա էս ո՞նց եղավ

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, երբ վերջինս փորձել է հեռանալ Հայաստան:

«ՉԻ». Բայց հետաքրքիր է, չէ՞, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շատ հանգիստ, բոլորի պես ադրբեջանցիների աչքի առաջ շվշվացնելով անցնում է սահմանը, գալիս Երևան, իսկ Ռուբեն Վարդանյանը, որն ընդհանրապես ղարաբաղյան շարժման, պատերազմի հետ որևէ կապ չունի, ընդամենը մի քանի ամիս պետնախարար է եղել, ձերբակալվում է:

Ընդ որում, Սամվել Բաբայանը արևմտամետ է համարվում, ռուսները պիտի որ ադրբեջանցիներին խնդրեին, ասեին՝ սրան բռնեք, կյանքներս ուտում է, իսկ Ռուբեն Վարդանյանին, որը ռուսամետ է, ասեին՝ մեր լավ ախպորը ձեռք չտաք:

Երևի Ռուբեն Վարդանյանն էլ պիտի թրաշվեր, որ մարդ չճանաչեր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   519 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ