...

Ձենդ տաք տեղի՞ց է գալիս

Ձենդ տաք տեղի՞ց է գալիս

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Armlur.am-ի հետ զրույցում ասել է. «Արցախի նախկին նախագահներին պետք էր բերել Հայաստան ու այստեղ դատական պրոցես սկսել»:

«ՉԻ». Մի երկու օր առաջ նույն բանը «Հանրային ձայնի» Վարդան Ղուկասյանն էր ասում: Այսինքն՝ Սամվել Բաբայանն ու Վարդան Ղուկասյանը ձեն ձենի են տվել:

Ու ինչի համար է Սամվել Բաբայանը ցանկանում, որ Արցախի նախկին նախագահներին Հայաստանում դատեն. որովհետև նրանք չեն ցանկացել բանակցել Ադրբեջանի հետ մինչև Արցախի հայաթափումը: Այսինքն՝ 2-3 ամսվա արած-չարածի համար:

Բայց թե ինչի 2-3 ամսվա կտրվածքով, այլ ոչ թե 20-25 տարվա, Սամվել Բաբայանը չի ասում: Չի ասում, որովհետև մի 25 տարի առաջ էլ ինքն էր արել այն, ինչ հիմա վերագրում է Արցախի նախկին իշխանություններին: Երբ Արցախի հարցը արժանապատվորեն լուծելու բացառիկ շանս է եղել, այ, էս նույն Բաբայանը, այ էս նույն նախկին նախագահների հետ մերժել է բանակցային սեղանին դրված առաջարկը: 

Ու ոչ ոք դրա համար չի առաջարկում Սամվել Բաբայանին դատել: Փոխարենն ինքն է առաջարկում դատել մյուսներին: Սա էլ այն պատճառով, որ ձենը տաք տեղից է գալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ