...

Բա Միրզոյանի նկատմամբ մահափորձը հաշիվ չի՞

Բա Միրզոյանի նկատմամբ մահափորձը հաշիվ չի՞

«- Մտածում են՝ կարող է ընդդիմությունը դանակ-պատառաքաղով մտնի դահլիճ և ոչ միայն հայհոյի, այլև․․․

- Դա խոսում է իրենց բնույթի, իրենց որակի մասին։ Դուք հասկանո՞ւմ եք, թե իրենց մոտ ինչքան խորն է այն գիտակցումը, թե իրենք ինչ մասշտաբի աղետ են բերել պետության գլխին, որ իմանալով իրենց արարքի ծանրությունը՝ սպասում են նաև բնական հակադարձ քայլերի։ Բայց, բնականաբար, մենք առաջնորդվել ենք օրենքով, Սահմանադրությամբ և շարունակելու ենք գործել այդպես։

- Իսկ իրենք այդքանը չե՞ն գիտակցում, որ եթե մի բան անող լինեիք, այս 6-7 ամիսներին կանեիք, բայց ոչինչ չարեցիք։

- Խնդրում եմ այդ հարցն ուղղել իրենց»։

Սա հատված էր «Հրապարակ» թերթի լրագրողի ու «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր դարձած Արթուր Ղազինյանի երկխոսությունից:

«ՉԻ». Ինչպիսի անտանելի համեստություն: Այս ընթացքում այսքան գործ են արել, բայց չեն ցանկանում բարձրաձայնել դրա մասին:

Խորհրդարանի խոսնակի սպանությունը իրենց կամքից անկախ չհաջողվեց, բայց չեն հպարտանում դրանով, չեն հակադարձում անտեղյակ լրագրողին, թե ինչ է նշանակում՝ եթե մի բան անող լինեիք: Եթե Ղազինյանը շրջանցում է, որ իրենք Վազգեն Մանուկյանի, Նաիրի Հունանյանի ու դաշնակների գործի շարունակողն են, ապա կարող էր հանգիստ զուգահեռներ անցկացնել 1996 և 1999 թվականների միջև և ասել, որ այն ինչ չստացվեց 96-ին, ստացվեց 99-ին, այնպես որ՝ պետք է համբերատար լինել և սպասել նոր զարգացումների:

Բայց ոչ, Ղազինյանը իրեն գցում է խորհրդարանական նախորդ ընդդիմության ղեկավարի բախչեքը և հայտարարում, որ առաջնորդվել են օրենքով ու Սահմանադրությամբ: Հասկացանք, որ հոր՝ իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանի միջամտությամբ ավարտել է բուհը, բայց անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը գիտի, որ Սահմանադրության մեջ չի գրված՝ կարելի է իշխանությունը զավթելու բռնի կոչեր անել և գործուն քայլեր անել դրա իրականացման համար: Սահմանադրության մեջ չի գրված, որ կարելի է ժողովրդին ժեխ համարել ու դրա պատճառով նրան 10 կամ 20 հազար ընտրակաշառք առաջարկել:

Այնպես որ՝ իշխանության վախերը հիմնավորված են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   672 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ