...

Բեսպրեդելի մթնոլորտի ձևավորմանը հաջորդելու է ռազմական խունտայի հեղաշրջման փորձ

Բեսպրեդելի մթնոլորտի ձևավորմանը հաջորդելու է ռազմական խունտայի հեղաշրջման փորձ

Երեկ մեզ հրամցրեցին «Հերոսի դիմադրությունը» սերիալի հերթական էպիզոդը: Ինչ խոսք, շատ թույլ սցենար էր, իսկ էպիզոդի հերոսի ընտրությունը՝ խիստ կասկածելի: Բայց դա միայն էպիզոդ է, որին հաջորդելու են ավելի ինտրիգային զարգացումներ:

Ի՞նչ հետևեց սկսնակ տեռորիստի գործողությանը: Քոչարյանականները և մյուս սատելիտ ուժերը միանգամից սկսեցին հայտարարել, թե սա երկրում ստեղծված ատելության մթնոլորտի արդյունք է: Իշխանությունը և հասարակությունը բավարարվեցին միայն այն արձանագրմամբ, որ նա Քոչարյանի աջակիցն է: Ի սկզբանե, եթե նրանք ցանկանային դա թաքցնել, գոնե կհեռացնեին աջակցի ֆեյսբուքյան գրառումները: Բայց ոչ, ցանկություն չկար դա թաքցնել: Եթե այսօր Քոչարյանի աջակիցն է մտնում նրա շենք, ինչն է խանգարում, որ մի գեղեցիկ օր էլ Փաշինյանի «աջակիցը» մտնի Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարձակալած շենք: Իսկ որ նրանք տասնյակներով ունեն այդպիսի «աջակիցներ», կարծում ենք ոչ ոք չի կասկածում: «Աջակիցներ», որոնք ամենաարմատական դիրքերից են հանդես գալիս և Փաշինյանի լայվերի տակ ցանկություն արտահայտում ուտելու նրա մարմնի այս կամ այն մասը:

Ինչ խնդիր են լուծում քոչարյանականները՝ նման սադրանքներ կազմակերպելով:

Առաջին. հասարակությանը սովորեցնում են, որ զենքի միջոցով խնդիրներ լուծելը դառնում է այլևս իրողություն: Այսինքն, եթե վաղը հայտնվեն արդեն ռոմանտիկների խմբեր և ավելի լուրջ գործողությունների դիմեն, հասարակության համար անակնկալ չի լինի:

Երկրորդ. հասարակության մեջ սերմանում են վախի և անորոշության վիճակ: Բեսպրեդելի մթնոլորտը մարդկանց համար ավելի անընդունելի է, քան անգամ ավտորիտար բռնապետությունը: Համաշխարհային պատմությունը գիտի հազարավոր դեպքեր, երբ հասարակությունը ինքն է հոգնել բեսպրեդելից և նրա ապատիայի պայմաններում շատ հեշտ է դարձել նոր բռնի ռեժիմի հաստատման գործը:

Քոչարյանը և Սարգսյանը գիտեն, որ չեն կարող ընտրությունների միջոցով վերադարձնել իշխանությունը: Եվ այժմ նրանց նպատակը բեսպրեդելի հաստատումն է: Իսկ դրան կհաջորդի ամենայն հավանականությամբ ռազմական էլիտայի հեղաշրջման փորձը: Կստացվի, թե ոչ, այս պահին նրանց այնքան էլ չի հուզում: Մեկ հանցագործություն ավել-պակաս, ոչինչ չի փոխում:

Երկարաժամկետ առումով Հայաստանում ռազմական խունտայի միջոցով իշխանություն պահելու ռեսուրս չկա, բայց Քոչարյանը և Սարգսյանն այն վիճակում են, որ առանձնապես մեծ ընտրություն չեն անում միջոցների միջև:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1751 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ