...

Բոլշևիկի ժառանգները քաղաքացիական պատերազմի կոչեր են անում

Բոլշևիկի ժառանգները քաղաքացիական պատերազմի կոչեր են անում

«Ադեկվատի» անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով իշխանության դեմ պայքարին, ասել է. «Եթե պետությունը փրկելու համար պետք են քաղաքացիական բախումներ և միգուցե 100 կամ 1000 մարդ մեռնի, բայց դրա արդյունքում պետությունը փրկվի, ուրեմն դա այն գինն է, որը պետք է վճարել: Մենք դա ցույց ենք տվել 1917 թվականին, ցույց ենք տվել 1920 թվականին»:

«ՉԻ». Սա Նաիրի Հունանյանը չի ասել, սա Կոնստանտին Տեր-Նակալյանն է ասել: Մարդը քաղաքացիական պատերազմի կոչ է անում, պատրաստ է հարյուրավոր մարդկանց դիակների վրայով իշխանություն տապալել: Մենք բազմիցս ենք ասել, ահազանգել, որ իշխանության դեմ հարձակում ձեռնարկած ուժերը պատրաստ են քաղաքացիական պատերազմ էլ հրահրել, մեզ էլ ասում էին, թե գույները խտացնում եք: Ահավասիկ, մարդն ինքն իր շուրթերով ասում է այդ մասին: Պատրաստ են մարդ սպանել, արյուն հեղել: Ու սրանք երկիր փրկելու մասին են խոսում:

Բայց մեր ուշադրությունը մեկ այլ բան էլ գրավեց. որ Բլոգնյուզի խմբագիրն ասում է. «Մենք դա ցույց ենք տվել 1917 թվականին, ցույց ենք տվել 1920 թվականին»: Մենք, այսինքն՝ բոլշևիկները: Այսինքն, ինքն իրեն համարում է բոլշևիկ: Հպարտանում է 1917 թվականի բոլշևիկյան հեղաշրջման համար, որից հետո ծագած քաղաքացիական պատերազմում մի քանի միլիոն մարդ զոհվեց: Հպարտանում է 1920թ. մայիսյան ապստամբությամբ, որի արդյունքում Հայաստանը թուլացավ և քեմալական Թուրքիայի հետ սկսված պատերազմում պարտություն կրեց, կորցրեց Ղարսի նահանգը, Սուրմալուն: 

Ու սրանք՝ եժովյան դահիճների ժառանգները, իրենց համարում են ազգային: Թե ապազգայինն ով է այս դեպքում, չգիտենք: 

Իշխանություններ, դուք ասելու բան չունե՞ք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ