Ֆեյսբուքի իր էջում Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է. «Ի պատասխան բազմաթիվ զանգերի և հաղորդագրությունների` հայտնում ենք, որ Ադեկվադ միաբանությունն ուշիուշով հետևում է շփման գծում ծավալվող իրադարձություններին և այժմ իրականացնում է միաբանության անդամների անվանականչ: Անհրաժեշտության դեպքում մենք կլինենք մեր ԶՈւ կողքին և տրամադրության տակ»:
«ՉԻ». Տեսաք՝ ի՞նչ եղավ: Այնքան ասացիք, որ երկրորդ ճակատ են բացում՝ մարդիկ արդեն հրապարակային զորակոչ են հայտարարում:
Կոստյա ջան, հանդարտվի՛ր: Դուք արդեն բացել եք ճակատ, անպայման չէ՝ Տավուշ հասնեք: Ազերիների դեմ կենաց-մահու կռիվ տվող մեր զինվորականներն այնքան էլ տրամադրված չեն շրջիկ կրկեսի ներկայացում դիտելու: Իսկ որ ճանաչեն և իմանան, թե այս օրերին ինչով եք զբաղված, կարող է ոստիկանների ու ֆեյսբուքյան օգտատերերի համբերությունից չունենան, և Արթուր Դանիելյանի քիթը կրկին տուժի, այս անգամ՝ հիմնովին:
Անվանականչ անող եք, ձեր ակցիաների համար արեք, որ չստացվի 10 օր առաջ 100 լրատվամիջոցով անոնս եք անում, իսկ ակցիային մասնակցում է 5 արական սեռի ներկայացուցիչ և մի այդքան էլ իգական սեռի ակտիվիստ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, մտադրված եք ինչ-որ տեղ գնալու, գնացեք Շուռնուխ: Այնտեղ միշտ սպասում են ձեր սիրողական թատրոնի նոր ներկայացումներին: