«Ու շատ սիմվոլիկ ա, որ էս պոլիցայները իրենց հարձակումը ՍԴ-ի վրա անում են նույն օրը, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա»:
Պատմական զուգահեռի հեղինակը ոչ անհայտ Կոնստանտին Տեր-Նակալյանն է:
«ՉԻ». Հետո էլ զարմանում են, որ միլիոններ դնելով հակաքարոզչության վրա՝ արդյունք չունեն: Չունեն և չեն ունենալու, որովհետև շարունակում են հենվել այս կարգի անորակ պրոպագանդիստների վրա:
Երևի Հրայր Թովմասյանը Ստալինն է, Ալվինա Գյուլումյանը՝ Զոյա Կոսմեդեմյանսկայան, ինքն էլ՝ Լևիտանը:
Ընդհանրապես, Կոստյան բացառիկ նմուշ է: Լինելով 30-ականներին մարդկանց անօրեն դատապարտածի թոռ՝ անկեղծորեն հավատում է, որ պատմության անիվը հետ է շրջվելու, և ինքը շարունակելու է պապի կիսատ թողած գործը:
Ամենևին չենք զարմանա, եթե ինքը լինի այն գաղափարի հեղինակը, որ Կոմունիստական կուսակցությունը կանգնած է Ծառուկյանի մեջքին:
Ամեն դեպքում, հուսով ենք, որ նման գրառումներ անելուց առաջ Կոստյան ստալինյան զինվորների հայտնի օրինակով չի խմում 100 գրամ լֆիկի օղի և ֆեյսբուքում գրոհ կազմակերպելուց առաջ չի գոռում՝ հանուն Ռոբերտի, Սերժի և Միշիկի: Թեպետ առանց խթանիչների դժվար այսպիսի մտքեր երկներ: