...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

Պատերազմի առանձնահատկությունները

Սեպտեմբերի 27-ին սկսվեց Ադրբեջանի հարձակումը: Սա պատերազմ է: Ամենաիսկական, իր բոլոր գրված ու չգրված օրենքներով: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Ադրբեջանը երբեք այսպիսի ռեսուրսներ չէր ներգրավել ռազմական գործողություններում: Կարելի է ասել, ունեցած  ողջ ռեսուրսը. զրահատեխնիկա, հրթիռային համալիրներ, ԱԹՍ, ուղղաթիռ, ինքնաթիռ: 

Բայց սրա հետ մեկտեղ այս պատերազմը նոր առանձնահատկություններ ունի: Այն հայ-ադրբեջանական հակամարտությունից վերածվել է հայ և թուրք-ադրբեջանական հակամարտության: Առաջին անգամ Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն քաղաքական, այլև ռազմական օժանդակություն է ցուցաբերում: Եվ առաջին անգամ ադրբեջանական բանակում կռվում են Սիրիայից տեղափոխված վարձկաններ: Աֆղանստանից եղել են, Չեչնիայից եղել են, սակայն Սիրիայից՝ ոչ: Այնպես որ, այս պատերազմն արդեն միջազգային բնույթ ունի: Չմոռանանք, որ մեր տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն միջազգային բոլոր գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան: Եվ բացառված չէ, կոնֆլիկտի սահմանները ընդլայնվեն, մենք դեռ չենք խոսում Իրանի գործոնի մասին:

Կա ևս մեկ առանձնահատկություն. այն, որ Ադրբեջանը իր ինքնիշխանության մի մասը հանձնել է Թուրքիային: Առաջին օրերի հարձակման ընթացքում ադրբեջանական բանակի զորամիավորումները աննախադեպ կորուստներ են ունեցել, առաջին հերթին՝ օդուժի և զրահատեխնիկայի, սակայն դրանով հանդերձ չեն դադարում նորանոր հարձակումները, որոնք շատ հաճախ նոր կորուստներից բացի, այլ հետևանքներ չեն ունենում իրենց համար: Պատերազմի երրորդ օրը ադրբեջանական գործողությունների բնույթը փոխվեց. օդային հարվածները ղեկավարում է բացառապես թուրքական հրամանատարական կենտրոնը: 

Ներքաշման սցենար

Կոնֆլիկտի հաջորդ առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է Հայաստանին ուղղակիորեն ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի Թուրքիան բացեիբաց հայտարարի ռազմական գործողություններին մասնակցելու մասին: Սրանով էին պայմանավորված Վարդենիսի շրջանի բնակավայրերի ռմբակոծությունները: Նաև այդ ռմբակոծությունների ընթացքում թուրքական F-16 կործանիչը խոցեց հայկական Սու-24-ը, որն, իհարկե, իր տեխնիկական չափանիշներով զգալիորեն զիջում է չորրորդ սերնդի թուրքական ինքնաթիռին: 

5-րդ, 6-րդ, 7-րդ շարասյուները

Թվում է, թե պատերազմի ժամանակ ներքաղաքական բոլոր վեճերը, խնդիրները երկրորդ պլան պետք է մղվեն: Բոլորը պետք է իրենց պարտքը համարեն օժանդակել պետությանը, բանակին: Այդ առումով, իհարկե, դրական է, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ կուսակցություններ հայտարարեցին Արցախին ու Հայաստանին սատար կանգնելու մասին: 

Բայց զարմանալին այն է, որ եթե կուսակցությունը հայտարարում է սատար կանգնելու մասին, այդ դեպքում ինչո՞ւ են այդ կուսակցության ներկայացուցիչները շարունակում նույն նողկալի վարքագիծը դրսևորել, ինչպիսին մինչև պատերազմն ունեին։ Ծաղրական գրառումներ, ապոկալիպտիկ հայտարարություններ, ֆեյք նորությունների տարածում: 

Մեկը կա, ժամանակին Սորոսի գրասենյակից էր սնվում, կլասիկ գրանտակեր էր, իրեն ամերիկամետ ու եվրոպամետ էր համարում, առավոտից իրիկուն քննադատում ռուսներին, հիմա էլ ԱՄՆ-ում է բնակվում, բայց դարձել է Ռուսաստանի բարձրախոսը ու ամերիկաներից անընդհատ ռուսական շահերի մասին է խոսում: Ու սրան այստեղ ձայնակցում են իր նման կերպարներ: Սկսած Միհրան Հակոբյանից՝ վերջացրած ոմն երգիչ Մհերից: Այս վերջինն ընդհանրապես անեկդոտային կերպար է: Եթե հիշում եք, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հրայրթովմասյանամերձ լրատվամիջոցով հայտարարում էր, թե դիմելու է Պուտինին, որ Նիկոլ Փաշինյանի ականջները քաշի: Իսկ այս Մհերն էլ դիմում է Քոչարյանին, թե ընկեր Քոչարյան, զանգեք Պուտինին ու գանգատվեք: 

Ու սա՝ ռազմական դրության օրոք: Սա ի՞նչ ռազմական դրություն է, եթե ներքին 5-րդ շարասյունն այսպիսի կոչեր է անում, պահանջում Ռուսաստանի ոտքերն ընկնել, անվստահության և թերլիարժեքության մթնոլորտ սերմանում: Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանը հանգիստ է ընդունում նման կոչերը, որոնք իբր իրեն են ուղղված, թեպետ որպես «Արցախի հերոս», առաջինն ինքը պետք է նման դեմքերի բերանը փակեր: Ոչ, դեռ մի բան էլ ոգևորում է, ապրեք, շարունակեք, պաշտպանեք ռուսների շահերը: Այնտեղ բիզնես-միզնես ունենք:

Հ.Գ. Բիզնես ասացինք, հիշեցինք Տաշիր Սամոյին: Հանրությունն այս օրերին նրան միջպետական նշանակության մայրուղի հանեց, но это уже совсем другая история:

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1126 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ