...

Դաշնակցությունը բացարձակ առաջատար է ձախողման առումով

Դաշնակցությունը բացարձակ առաջատար է ձախողման առումով

«Իշխանությունն անպիտան է. իր ձախողված քաղաքականությամբ իշխանությունն արագացնում է իր հեռացումը». Արծվիկ Մինասյան:

«ՉԻ». Թերևս Հայաստանում չկա որևէ այլ ուժ, որ ամենից քիչն է վաստակել իրավունք խոսելու գործող իշխանության անպիտանության մասին: Այդ առումով Դաշնակցությունը առաջ է անգամ հանրապետականներից, որովհետև վերջիններս գոնե կարող են մեկ-երկու հաջողություն ներկայացնել, մեկ-երկու կիսատ-պռատ ձեռքբերում գովազդել:

Այս առումով Դաշնակցությունը, 1998-2018 թվականներին գտնվելով իշխանության մեջ, երբեմն տակը, իսկ որոշակի շրջանում ունենալով սիրուհու կարգավիճակ, չունի գեթ մեկ ձեռքբերում, որ ներկայացնի և բացատրի, թե ինչու է այդ քսան տարիների ընթացքում եղել իշխանությունների հետ:

Կրթության համակարգի ներկա վիճակի համար որքան հանրապետականները և Աշոտյանն են պատասխանատու, նույնքան, եթե ոչ ավելի, պատասխանատու է Դաշնակցությունը և նրա անփոխարինելի միակ թեկնածու Լևոն Մկրտչյանը:   

Սոցիալական ապահովության համակարգում Աղվան Վարդանյանի անպիտան, քայքայիչ և թալանչի գործունեությանը պետք է գնահատական տան իրավապահ մարմինները:

Բնապահպանական համակարգում այսօրվա շատ հանքարդյունաբերող ձեռնարկությունների ապօրինի լիցենզիաները տրվել են դաշնակցականներ Արամայիս Գրիգորյանի և Արծվիկ Մինասյանի ձեռամբ:

Հայաստանի անտառների աննախադեպ ոչնչացումը առաջնահերթ կապված է դաշնակցական Մարտուն Մաթևոսյանի անպիտան գործունեության հետ:

Այնպես որ՝ միակ խորհուրդը, որ կարող է տալ Դաշնակցությունը, սեփական օրինակով ձախողվելու մաստեր-կլասն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ