...

Ձախողված կառավարումը այլ տեսք չի ունենում

Ձախողված կառավարումը այլ տեսք չի ունենում

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը հայտարարել է, որ պետք է կանգնեցնել պատերազմը, քանի որ այն շարունակելու համար ռեսուրսներ չկան:

«ՉԻ». 5 ամսից ավել է, ինչ բոլորը լսել և կարդացել են Օնիկ Գասպարյանի այդ հայտարարությունը: Հարց՝ ինչո՞ւ 5 ամիս չեք հերքել այդ լուրը:

Հաջորդ հարցը հետևյալն է՝ եթե Օնիկ Գասպարյանը չպահանջեր ձեր հրաժարականը, երբևէ կհերքեի՞ք այդ լուրը:

Ինչպե՞ս կարելի էր պահել մի գլխավոր շտաբի պետի, որը ապատեղեկատվություն էր տարածում: Իհարկե, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին:

Մի կողմ դնենք, թե ով է ճիշտ խոսում՝ Փաշինյա՞նը, թե՞ Գասպարյանը: Նոր երևան եկած հանգամանքների կոնտեքստում կարևոր է արձանագրել՝ Փաշինյանը 4 ամիս պաշտոնանկ չի արել գլխավոր շտաբի պետին, որը, իր խոսքերով, ապատեղեկատվություն է տարածել: Ձախողված կառավարումը այլ տեսք չի ունենում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ