...

Դուք սերտել եք միայն թիկունքից խփելու արվեստը

Դուք սերտել եք միայն թիկունքից խփելու արվեստը

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի անտինիկոլներ, ձեր բոլոր պահանջները, մեղադրանքներն ու քննադատություններն ուղղեք իշխանությանը, նրանք են մեղավոր ու պատասխանատու այս իրավիճակի համար:
Իսկ ընդդիմությունը շատ լավ գիտի իր անելիքը, դրա ճիշտ պահն ու ամենանպաստավոր իրավիճակը, մենք կանգնած եղել ենք, կանք ու կլինենք Հայկական շահի խրամատում և ոչ մի քայլ չենք նահանջելու այդ դիրքերից»:

«ՉԻ». Պարոն քոչարյանական, ոչ և կրկին ոչ: Ստեղծված իրավիճակի համար պակաս մեղավոր չէ նաև կոնկրետ ձեր խմբակցության հոգևոր հայրը: Այդ նա էր, որ ճիշտ չհաշվարկեց իր հնարավորությունները, չուզեցավ հաշվի նստել իր հակավարկանիշի հետ, չցանկացավ իրական մեծ ճակատ կազմել, այլ բավարարվեց մարդ-կուսակցություններ հավաքագրելով և պարտության մատնեց ոչ միայն իր դաշինքին, այլ նաև ամբողջ ընդդիմությանը:

Այնպես որ՝ անտինիկոլների՝ ձեր դաշինքին ուղղված մեղադրանքները ամբողջովին արդարացված են: Մարդիկ ճիշտ են, որ հիմնականում ձեզ են մեղադրում Փաշինյանի վերարտադրության համար:

Ինչ վերաբերում է անելիքը լավ իմանալուն: Դուք միայն մի բան եք սերտել: Եթե սահմանում վիճակն անկայուն է, եթե թշնամին հարձակվում է, եթե հայկական կողմը կորուստներ ունի, ուրեմն խրամատից դուրս գալու և թիկունքից պետականությանը հարվածելու ճիշտ ժամանակն է: Պետականությանը և ոչ թե Նիկոլին, որովհետև այդ պահին հարվածելը նշանակում է հարված պետությանը: Եվ դա ամենևին ձեր նոու-հաուն չէ: Ձեր ներկայիս դաշնակից դաշնակները այդ պրակտիկան բանեցնում են դեռևս հեռավոր 90-ականների սկզբից. երբ ամեն անգամ որևէ դժվարություն էր լինում ճակատում, նրանք, դրոշները առած, վայրկենապես հայտնվում էին ձեր դեպքում՝ Թատերական, իսկ իրականում՝ Ազատության հրապարակում:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1134 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ