Չորեքշաբթի 01.12.2021 07:30

19.11.2021   15:30
341

Ձեզ անընդհատ պետք է մերժեն


«Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկություն է տարածել, թե Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխված ՀՀ ԶՈՒ զինծառայող Տարոն Սահակյանը նոյեմբերի 16-ին ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման է ստացել ազատ արձակել, և, իբր, թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

Այս լուրը պաշտոնապես հերքել է ՊՆ-ն՝ նշելով, որ ադրբեջանական զինվորների գերեվարման, ապա նրանց հանձնելու դեպք տեղի չի ունեցել։

Շատ չանցած լուրը հերքել է նաև Տարոն Սահակյանի եղբայրը՝ Ռոման Սահակյանը. «Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»։

«Փաստինֆո»-ի լուրն իր էջում տեղադրած Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ի պատասխան Civic.am-ի հարցին, թե ինչու Տարոն Սահակյանի վերաբերյալ հերքումը չի տարածում՝ պատասխանել է. «Տեսա եղբոր գրառումը, հանել եմ արդեն, շատ-շատ ավելի հաճելի կլինի, որ դա սխալ լինի, այդ նյութը դրված է «Փաստինֆո»-ում, ինձ համար այն վստահելի աղբյուր է»։

Լրատվամիջոցի պնդող հարցին՝ Պաշտպանության նախարարության հերքումը կամ Տարոն Սահակյանի եղբոր հայտարարությունը չե՞ք պատրաստվում տեղադրել Ձեր ֆեյսբուքյան էջում, Արթուր Ղազինյանը պատասխանել է․ «Եթե դա ես անձամբ հեղինակած լինեի՝ ես կգրեի, բայց հեղինակը ես չեմ եղել։ «Փաստինֆո»-ն է տվել նյութը։ Որևէ բան դնելու կարիք չկա»։

«ՉԻ». Այս մասնավոր դրվագը լավագույնս է բացահայտում «Հայաստան» դաշինքի էությունը և աշխատաոճը:

«Փաստինֆոն» ամեն ինչ էլ կարող է գրել, այդ լրատվամիջոցի հոգեվիճակը կարելի է հասկանալ. ի վերջո Աղվան Հովսեփյանը կալանավորված է: Բայց պատգամավորն իրավունք չունի այսքան փնթի վերաբերվել մեծ հուզականություն առաջացնող թեմաներին: Հաջորդ անգամ վստահելի աղբյուր համարելուց առաջ Ղազինյանը ճիշտ կանի այս հանգամանքը հաշվի առնի:

Լավ, սխալը արել, արել եք. իշխանության մերկությունը ևս մեկ անգամ բացահայտելու գայթակղությունը մեծ է եղել, բայց ճիշտը բացահայտվելուց հետո տարրական ազնվությունը պահանջում է հերքել ապատեղեկատվությունը:

Երբ իշխանական որևէ լրատվամիջոց գրում է, որ Ղազինյանը հալալ քրտինքով չի հարստացել, նույն պատգամավորը ջանք ու եռանդ չի խնայում համոզելու, որ ինքը տաղանդավոր գիտնական է և միայն դրա շնորհիվ է դարձել դոլարային միլիոնատեր:

Եթե այս իշխանությունը մի բան ճիշտ է անում, ապա դա Ղազինյանին մշտապես մերժելն է:



 Պիտակներ

         Արթուր Ղազինյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները