...

Երկու հոգի գերի են վերցրել Հայաստանը

Երկու հոգի գերի են վերցրել Հայաստանը

Հայաստանը հայտնվել է երկու հոգու իշխանատենչության անսպառ ցանկության գերու կարգավիճակում:

Մեկը ամեն գնով՝ անգամ հոկտեմբերի 27 կրկնելու միջոցով, փորձում է իշխանություն վերականգնել, մյուսը՝ քաղաքացիական պատերազմի գնով իշխանություն պահել:

Ընդ որում, պետք է արձանագրել, որ երկուսի համար էլ երկրորդական նշանակություն ունի երկրի սուվերենության պահպանման փշրունքները պահելը:

Այս պահին չափազանց կարևոր է իրապես երրորդ ուժի ձևավորումը, որը հավասարապես հեռու կլինի երկու կողմից էլ և իր շուրջը կհամախմբի ծայրահեղականությունը մերժող հասարակությանը:

Շատ կարևոր է, որ իշխող խմբակցության անդամները ոչ թե վայր դնեն մանդատը կամ հեռանան խմբակցությունից, այլ հենց մնալով խմբակցության կազմում` դառնան մեծամասնություն և ստիպեն ընտրել այնպիսի վարչապետ, որը կսպասարկի վերևի պարբերության օրակարգը:

Իշխող ուժը մանդատ ստացել է ուրիշ բանի համար և պետք է հավատարիմ մնա իր մանդատին: Հավատարիմ մնալ՝ չի նշանակում սպասարկել Փաշինյանի օրակարգը, բայց նաև չի նշանակում թռնելով կամ մնալով՝ սպասարկել ռևանշիստների ծրագրերը:

Հանրապետությունում կա երկու պետական գործիչ, որոնց խոհեմությանը հասարակությունը հավատում է: Առաջին և չորրորդ նախագահները: Նրանք հենց այս պահին պետք է սկսեն խորհրդակցություններ, առաջին հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ և փորձեն երկիրը հեռու պահել հեղաշրջումից ու քաղաքացիական պատերազմից: Հապաղելը որևէ կերպ կդառնա կողմերից մեկի հաջողության գրավական, ինչը իր հերթին մեծ արհավիրքներ կբերի երկրին:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   908 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ