...

Էս խելքով իշխանություն են ուզում

Էս խելքով իշխանություն են ուզում

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուկրաինայի հումորիստ-դերասան նախագահին բաց նամակներ գրելու և ծաղրելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ դիմել ՀՀ իշխանություններին՝ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մաս ճանաչելու պահանջով:

Կարելի է նաև ճանաչել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եթե Հայաստանի իշխանությունները, տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, պատրաստ չեն գնալ այդ քայլին, ապա դա հանգիստ կարող է անել Արցախի իշխանությունը»:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ աստված բեթարից էլ ազատի: Ու այս խելքով մարդիկ ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության հայտ են ներկայացնում:

Մարդ ասում է` մի ամսով սրանց իշխանություն տա, տեսնի, թե ինչ են անելու: Մենք գիտենք, ինչ կլինի. Արցախն ու Հայաստանը միանգամից վարի կտան: Կամ էլ մարդը շատ է ցանկանում, որ Ռուսաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Հայաստանն էլ՝ Ղրիմը ճանաչի Ռուսաստանի տարածք, երկուսով միջազգային մեկուսացման մեջ հայտնվենք: Աշխարհի ոչ մի պետություն կարծես թե չի ճանաչել Ղրիմը՝ որպես Ռուսաստանի անքակտելի մաս, սա ասում է՝ ճանաչենք, որ միջազգային լիակատար մեկուսացման մեջ հայտնվենք: 

Ընդ որում, այդ տրամաբանությամբ ճիշտ կլիներ, եթե սկզբից կոչ աներ, որ մարդիկ դիմեն Ռուսաստանի իշխանություններին, որ Արցախի անկախությունը ճանաչեր: Կարծես սկզբից Արցախի հարցն է եղել, հետո՝ Ղրիմի: Բայց չեն դիմի, քանի որ գիտեն, որ Ռուսաստանը, և ոչ միայն Ռուսաստանը, ոչ մի նման քայլի չի դիմի, եթե նույնիսկ շատ ցանկանա:

Ու մի հատ էլ ծաղրելու մասին է խոսում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ