...

Եթե ժողովուրդն իմաստուն չլիներ՝ «Լույսը» երկու տոկոսից մի քիչ ավել ձայն կստանար

Եթե ժողովուրդն իմաստուն չլիներ՝ «Լույսը» երկու տոկոսից մի քիչ ավել ձայն կստանար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել է․

«Ժողովուրդն իմաստուն է․․․

Նախկին իշխանությունների օրոք երբ քաղաքացիները փողոցում ճանաչում և զրույցի էին բռնվում, վերջում մեզ ասում էին «դե պինդ եղեք, դուխով․․․»։

Նոր իշխանությունների օրոք երբ ձևավորվեց Երևանի ավագանին և ԱԺ-ն, փողոցում ճանաչող մարդիկ նույն պարբերականությամբ ասում են «ո՞նց էլ ներվերդ դիմանում ա, համբերություն․․․»։ Հետաքրքի՞ր է, չէ՞։

«ՉԻ». Չի կարելի չհամաձայնել Խաժակյանի հետ: Եթե ժողովուրդը իմաստուն չլիներ՝ «Լույսը» երկու տոկոսից մի քիչ ավել ձայն կստանար: 

Հետաքրքիր է՝ երբ են Խաժակյանին ասել դուխով եղեք: Սերժ Սարգսյանից մեդալ ստանալու օրերի՞ն, Տարոն Մարգարյանի հետ երբևէ առճակատման չմտնելի՞ս, թե՞ հեղափոխության ժամանակ երրորդ ճանապարհ փնտրելիս:

Ինչ վերաբերում է նյարդերին ու համբերությանը: Խաժակյանը պարզապես չի պատկերացնում, թե հանրությունը որքան նյարդեր է փչացնում իրեն լսելիս և համբերությամբ սպասում, որ մի օր կավարտվեն «Լույս» անունով այդ թատերական խմբի ներկայացումները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2016 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ