...

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

Գաղտնի՝ ի լուր աշխարհի

ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակը հրապարակել է խորհրդի 30.09.2020 թ. նիստի արձանագրության գաղտնազերծված՝ 25 վայրկյան տևողությամբ ձայնագրություն, որտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանը զեկուցում է. «Ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն՝ որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել։ Ամեն դեպքում, զորքերն իրենց խնդիրը կատարում են»։

Ի պատասխան, Օնիկ Գասպարյանը պահանջել է ՀՀ նախագահի և իր ելույթն ամբողջությամբ՝ նշելով, հրապարակված փաստաթղթերն ամբողջական չեն արտահայտում զեկույցների բովանդակությունը` խեղաթյուրելով իրականությունը:

«ՉԻ». Ավելի քան քառորդ դար է, ձեզ հայտնի ուժերը զառանցում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Կամ Քելբաջարի շրջանը, մյուսը, մյուսը թաքուն են գրավել: 

Տեր-Պետրոսյանին ինչքան խնդրել են, որ մի բան ասի այս առթիվ, տեղյակ եղել է, թե ոչ, հրաժարվել է՝ ասելով, թե քանի Ղարաբաղի հարցը վերջնականապես չի լուծվել, բաներ կան, որ չի կարելի ասել, գաղտնիք են, կարող են վնասել բանակցություններին և այլն:

Իսկ սրանք... օրումեջ պետական փաստաթղթեր են հրապարակում, ձայնագրություններ, Անվտանգության խորհրդի նիստի մանրամասներ, ռազմական շտաբի քննարկումներ, ի՜նչ գաղտնիք, ի՜նչ պետական շահ, ի՜նչ բան, հարաբերություններ են պարզում, պատերազմը չի ավարտվել, հեչ վեջնե՞րն է: 

Մենք չենք զարմանա, որ ռազմական գործողությունների պլանները հատ-հատ դնեն, հրապարակեն: Սրանցից ամեն ինչ սպասելի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   805 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ