...

Գազ և տեսարաններ

Գազ և տեսարաններ

«Ռուսաստանը ինչո՞վ է մեզ վախեցնում, գա՞զը պիտի կտրի, թող անջատի, մեր ժողովուրդն առանց գազի էլ կապրի», հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս սովորական գոմաղբից գազ ստանալ, այսպես կոչված՝ բիոգազ, այնպես որ՝ բազմաթիվ ՔՊ-ականներ (և ոչ միայն) իսկապես անհանգստանալու կարիք չունեն․ նրանք կարող են սեփական ռեսուրսներով գազ ստանալ։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե իսկապես էլ հարցը դրված լիներ այնպես, որ կշեռքի մի նժարին Հայաստանի ինքնիշխանությունն է, մյուս նժարին՝ ռուսական գազը, բնականաբար՝ մենք հանուն Հայաստանի ինքնիշխանության պատրաստ կլինեինք անցնել ոչ միայն այդ, այլև բազմաթիվ այլ զրկանքների միջով։ Բայց Նիկոլ Փաշինյանի քաղաքական խմբակն ակնհայտորեն Հայաստանը տանում է այդ սոցիալ-տնտեսական հնարավոր կոլապսի ճանապարհով ոչ թե հանուն Հայաստանի ինքնիշխանության, այլ հանուն սեփական ընտանիքի ու «նեղ շրջապատի»՝ որևէ ապահով երկրում ապաստան ստանալու հեռանկարի։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ