...

Գնացեք, հետ բերեք տարածքները

Գնացեք, հետ բերեք տարածքները

«Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Ազատության» եթերում ասել է. «Ղարաբաղի բանակը որևէ կապ չուներ Ռուսաստանից բերված սպայական կազմի հետ: Միայն Զինևիչն է եղել, որը 1993-ին տեղափոխվել է Հայաստան: Արցախում որևէ խորհրդային կամ ռուսական զինվորական, որը պաշտոններ զբաղեցներ»:

«ՉԻ». Նախ, նշենք, որ Անատոլի Զինևիչն արդեն հերիք է, որպեսզի պնդենք, որ խորհրդային բանակում ծառայած սպաները կապ են ունեցել Ղարաբաղի հետ: Չասենք, թե ինչ դեր է ունեցել Զինևիչը Արցախի բանակի կազմավորման, կայացման և ռազմական հաջողությունների մեջ: Հետո, որ Սամվել Բաբայանն ասում է, թե 1993-ին տեղափոխվել է Հայաստան, դե թող դա էլ ասեր, որ մի տարի հետո Զինևիչը ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի պետն է եղել, երկար տարիներ:

Հատուկ Սամվել Բաբայանի համար ներկայացնում ենք ռուսական Վիքիպեդիայում Անատոլի Զինևիչի կենսագրության այս հատվածը.

«По просьбе первого министра обороны Армении Вазгена Саркисяна в июне 1992 года Анатолий Зиневич прибыл в Нагорно-Карабахскую Республику (НКР).

В 1994 году был назначен начальником главного штаба Армии обороны НКР, а с мая 1997 года по август 2000 года занимал должность замминистра обороны РА. Лично участвовал в боевых операциях. Ему принадлежит создание систем оперативной защиты и руководства Армии обороны НКР»:

Բայց հարցը դա չէ, այլ այն, որ սրանք էլի շարունակում են իրենց գիծը տանել, թե Ղարաբաղի բանակը իրենք իրենցով են ստեղծել, կայացրել, որ ռազմական գործողությունները իրենք են մշակել ու իրականացրել: Հայաստանն ու Հայաստանի իշխանությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Այդպես է ստացվում: Զենք-զինամթերքը ինքն իրեն է հայտնվել Արցախում, հանդերձանք, վառելիք, ամեն ինչը օդից է հայտնվել: 

Դե, եթե ամեն ինչը դուք եք արել, այսօր ի՞նչ գործ ունեք Երևանում: Վեր կացեք, գնացեք Ղարաբաղ, նորից հետ բերեք տարածքները: Մեկ է, Հայաստանը դրա հետ կապ չունի: Նորից ռազմական օպերացիաներ մշակեք, բանակ զինեք ու մինչև Բաքու խրած գնացեք: Թեկուզ թաքուն արեք, պրոբլեմ չկա: Բա ինչի՞ չեք գնում. որ ձեր հեքիաթներով այստեղ մարդկանց կերակրե՞ք: Քոչարյանի ձեռը բռնած, գնա: Դուխով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1453 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ