...

Գոնե դասախոս չլիներ

Գոնե դասախոս չլիներ

«Մեզ միասին հաջողվեց կազմաքանդել Նիկոլ Փաշինյանի իշխանության միջազգային լեգիտիմության հիմքերը». Արթուր Ղազինյան:

«ՉԻ». Հետո էլ հարցնում են, թե ինչու է մեր իրավաբանությունը նման ողբալի վիճակում: Շատ պարզ պատճառով. որովհետև դասախոսներից մեկը Ղազինյանն է:

Օրինակ, եթե նրա ուսանողներից մեկը հարցնի՝ պարոն Ղազինյան, այդ ինչպե՞ս եք կազմաքանդել, ի՞նչ է պատասխանելու: Թերևս վիճակագրական տվյալներ բերի. 150 հազար անգամ բղավել ենք՝ Նիկոլ դավաճան, 100 հազար անգամ տարածել ենք, թե ինչպես է Ալիևը ծաղրում նրան, 1000 հոգով ցույց ենք արել, 20 հոգով էլ՝ փողոց փակել:

Միջազգային լեգիտիմության հիմքերը կազմաքանդելն այն կլիներ, որ աշխարհն ասեր, թե չի պատրաստվում բանակցել Նիկոլի հետ, եթե նրա նկատմամբ սանկցիաներ կիրառվեին, ինչպես դա արվում է, օրինակ, Լուկաշենկոյի նկատմամբ: Լեգիտիմության հիմքերը կազմաքանդելը կլիներ այն, որ միջազգային հանրությունը պահանջեր՝ օր առաջ Հայաստանում ձևավորվի լեգիտիմ իշխանություն: Նման որևէ հայտարարություն կամ պահանջ չկա:

Մինչդեռ Ղազինյանը և ընկերները արեցին ճիշտ հակառակը. իրենց սակավամարդ ցույցերով ապացուցեցին, որ Փաշինյանը դեռևս լեգիտիմ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ