...

Հաղթելու ենք, բայց դրա համար չպետք է ժամանակային սահմանափակումներ դրվեն

Հաղթելու ենք, բայց դրա համար չպետք է ժամանակային սահմանափակումներ դրվեն

Այս օրերին չափազանց կարևոր է ճիշտ ուղղորդել հանրային տրամադրությունները և ակնկալիքները:

Մեկ-երկու լավ լուրից հետո համացանցի ամբողջ հայկական տիրույթը լցվում է վերլուծություններով, թե ուր որ է մոտ է հաղթանակը: Մեկ-երկու դիրք վերցնելուց հետո հայտնվում են վերլուծաբաններ, որոնք ներկայացնում են, թե հաջորդը Գանձակն է կամ Եվլախը:

Պակաս վտանգավոր չէ նաև այն տեսակետների տիրաժավորումը, որոնցում պնդվում է, թե թշնամու բանակն արդեն չկա, և շուտով կապիտուլյացիայի ակտ կկնքվի:

Պետք է գիտակցել, որ այս պատերազմին Ադրբեջանը և Թուրքիան շատ հիմնավոր են պատրաստվել: Իհարկե, բլից-կրիգը ձախողվեց, սակայն հատկապես Ալիևը շատ բան է դրել խաղասեղանին, որ մի քանի հազար զոհի պատճառով հետ քայլ անի: Նա հասկանում է, որ ներկայիս ստատուս-քվոյի պարագայում զինադադարի կնքումը դառնալու է իր իշխանության վերջի սկիզբը: Ուստի նա դեռ կշարունակի մարտի նետել ազգային փոքրամասնություններին ու վարձկաններին, որպեսզի հասնի որոշակի հաջողությունների:

Պատերազմը մեզ պարտադրված է, մեզ այլընտրանք չեն թողել: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք ավելի երկարատև պայքարի: Չհուսահատվենք անհաջողություններից և ժամանակից շուտ չոգևորվենք հաղթանակներով: Հատկապես երկրորդը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

Հատկապես իշխանությունը հանրությանը պետք է բացատրի, որ սա ավելի երկար պատերազմ է լինելու, քան ապրիլյանը և մեզանից շատ ավելի ջանք ու եռանդ է պահանջելու հաղթանակի համար:

Հասարակությունը, որ միահամուռ գրում է՝ հաղթելու ենք, չպիտի երկնչի ԱԹՍ-ի հայտնվելով՝ գիտակցելով, որ պատերազմ է, և այդպես էլ կարող է լինել:

Հաղթելու ենք, բայց դրա համար չպետք է ժամանակային սահմանափակումներ դրվեն:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1045 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ