...

Հանճար է, հո զոռով չի՞

Հանճար է, հո զոռով չի՞

Չէ, բայց իզուր եք էսպես պախարակում: Իրականում Փաշինյանը հանճարեղ բան է ձեռնարկել: Ասում է. հերիք չի՞ տարածքներ հանձնեմ Ադրբեջանին, տենց ա, տենց ա, ավելի լավ է սար ու ձորերը մեր օլիգարխներին հանձնեմ: Որ ուզում եք իմանալ, սրա մեջ նույնիսկ հայրենասիրական տարրեր կան: 

Ու սրանով նաև Ալիևին է բարդ վիճակի մեջ գցում: Հիմա արդեն Իլհամը տենց հեշտիկ չի կարա թարախ ծրագրեր իրականացնի, օրինակ՝ Սյունիքում: Ինքը հլը խաբար չի գլխի գալիքին: Դե թող փորձի միջանցքի մասին ծպտուն հանի: Դեմը Գագիկ Ծառուկյանը դուրս կգա:

Կասի՝ տղա ջան, մոռացի միջանցքը, կյանքից հետ ես մնացել, էս Խուստուփը իմն ա, հեսա՝ կադաստրի վկայականը, էս էլ՝ վճարման անդորրագիրը՝ 200 դրամ:  

Դե հիմա թող Ալիևն իրեն պատերով տա, ի՞նչ պիտի անի: Դեմը Հայաստանի իշխանությունները չեն: Կարա՞ Ծառուկյանի ախրանայի հետ գլուխ դնի: Մի հատ ավելորդ պրապուսկատ, մի հատ սադրանք, մի հատ կրակոց. կդնեն, գլուխը կցխեն: 

Բայրաքթարներն էլ չեն օգնի: Ծառուկյանի ախրանայի ո՞ր զրահամեքենան խփես: Սաղ Բայրաքթարները կիրառի, հազիվ ախրանայի 20 տոկոսը խփի: Զենքերը կպրծնեն: Բա այնտեղ ուրիշ օլիգարխներ կան, իրենց ախրանայով, կադաստրի վկայականներով, նրանց ի՞նչ է անելու: 

Հանճարեղ բան է մտածել Փաշինյանը:  

Հ.Գ. Ապեր, կարա՞ս Սև լճի էն մի կեսը նաղդես Գագոյի վրա: Էդ 10 դրամը մենք կտանք:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ