...

Հեռանկար, որ սպասում է մեզ

Հեռանկար, որ սպասում է մեզ

Գործող ընդդիմությունը, որը 2018 թվականին իշխանություն էր, դատապարտում էր փողոցների փակելը:

Գործող իշխանությունը, որն այդ ժամանակ ընդդիմություն էր, ողջունում և խրախուսում էր փողոցների փակումը:
Նույն վիճակն էր գործադուլների, դասադուլների, քաղաքացիական անհնազանդության մյուս ակցիաների հետ կապված:

Փողոցի միջոցով իշխանության հասնելն անթույլատրելի համարող Քոչարյանն այսօր փողոցի ակցիաների կազմակերպման ամենամեծ բենեֆիցիարն է:

Ավտոբուսների դիմաց պառկող Փաշինյանն այսօր ոստիկանների միջոցով փողոց փակել է տալիս:

Այս երկակի ստանդարտները միայն մեկ բանի մասին են վկայում: Ոչ գործող իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը սկզբունքներ չունեն: Նրանց համար կա միայն մեկ սկզբունք՝ իրավիճակը և միջոցները ծառայեցնել սեփական նպատակներին:

Այս ամենով հանդերձ պետք է մի բան հստակ հասկանալ: Եթե Քոչարյանը հաղթի, Հայաստանում դեմոկրատական ազատությունները արտահայտելու վիճակը ոչնչով չի տարբերվելու այն վիճակից, որը կար Բելառուսում ամռանը և աշնանը: Ոստիկանները ոչ թե բերման են ենթարկելու, այլ պարզապես ծեծելու ու ջարդելու են նոր իշխանության ընդդիմախոսներին: Իսկ պահման վայրերում ձերբակալված անձանց հետ անելու են այն ամենը, ինչ անում էին բելառուս ոստիկանները ցուցարարների հետ: Այս հեռանկարը հաշվի չառնելը, մտածելը, թե այլևս Հայաստանում հնարավոր չէ նման իրավիճակ, վկայում է միայն մեկ բանի մասին՝ քաղաքական կարճատեսության:

Ի վերջո, Քոչարյանը իր հետագծով և աշխարհայացքով կարող է ֆորա տալ անգամ Բատկային:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ