...

Հեռու փախիր նրանից

Հեռու փախիր նրանից

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Պարետատան ղեկավարին հիշեցրեք, որ Հայաստանում ամառ է, իսկ ամառը Հայաստանում որպես կանոն շոգ է լինում, իսկ այսօր շատ-շատ շոգ է: 

Բաց տարածքում դիմակ կրելը ինքնին անմտություն է, սխալ է, իսկ 40 աստիճան շոգին դիմակ կրել պարտադրելն ուղղակի հանցագործություն է»:

«ՉԻ». Կան, չէ՞, մարդիկ, որոնք ամեն ինչ գիտեն ու ամեն ինչից խոսում են: Քաղաքականության մեջ պատրաստ են քաղաքական դասեր տալ բոլորին, ֆուտբոլում կարող են խելք սովորեցնել մարզիչներին ու ֆուտբոլիստներին, իրավագիտության մեջ իրավաբան են, պատմության մեջ՝ պատմաբան, սահմանադրության հարցում՝ սահմանադրագետ, առողջապահության ոլորտում՝ բժիշկ, գյուղատնտեսության մեջ՝ ագրոնոմ ու անասնաբույժ:

Արթուր Ղազինյանի դեպքում ոնց որ թե էլ թեմա չմնաց, որից ինքը գիտունիկ չներկայանա: Բոլոր հարցերի պատասխաններն ունի, ամեն ինչից տեղյակ է, երկիրը բոլոր ուղղություններով զարգացնելու դեղատոմսերը պատրաստ-դրած են գրպանում:

Բայց որ տեսնում ես, թե ինչեր է խոսում, հասկանում ես, որ ոչ մի բան չգիտի: Զինված ուժերի հրամանատարի մասին նրա հայտնի հայտարարությունը վկա:

Այսպիսի մի խոսք կա. «Մարդ կա, որը գիտի, ու գիտի, որ գիտի. դու նրան ընկեր եղիր: Մարդ կա, որը գիտի, բայց չգիտի, որ գիտի. դու նրան օգնիր: Մարդ կա, որը չգիտի, բայց գիտի, որ չգիտի. դու նրանից զգուշացիր: Մարդ էլ կա, որը չգիտի, բայց չգիտի, որ չգիտի. հեռու փախիր նրանից»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ