Հինգշաբթի 20.02.2020 04:03

Ձեռագրերը չեն այրվում
19.02.2020 / 22:00
Լուր-մեկնաբանություն
19.02.2020 / 21:00
Երազահան
19.02.2020 / 20:30
Քաղաքական
19.02.2020 / 20:00
Երազահան
19.02.2020 / 19:30
09.02.2020   16:00
1239

Հեշտ ու համեղ. Տապակած կրեմ


Տապակած կրեմը Իսպանիայի ավանդական աղանդերներից է: Այն պատրաստում են նաև Իտալիայի հյուսիսային շրջաններում: Իսպանական ու իտալական տարբերակների միջև տարբերությունը վանիլը դարչինով փոխարինելն է: 

Իսկ բոլոր տարբերակների համար պարտադիր պայման է բարակ, խրթխրթան կեղևն ու փափուկ միջուկը. դա հենց այն է, ինչի համար արժե կյանքում գոնե մեկ անգամ փորձել այս ուտեստը:

Աղանդերը սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 մլ կաթ
  • 3 ճ.գ. շաքարավազ
  • 2 ճ.գ. եգիպտացորենի ալյուր
  • 3 մեծ ձվի դեղնուց
  • 1 ձու
  • 6-8 ճ.գ. պաքսիմատ
  • դարչինի կես փայտիկ
  • 1 կիտրոնի կեղև
  • 50 գ կարագ
  • աղ
  • շաքարի փոշի՝ մատուցելու համար

Պատրաստման եղանակը

  1. Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը: Կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, կաթը հասցրեք եռման աստիճանի, հանեք կրակի վրայից: Կափարիչը փակեք, թողեք մի քիչ հովանա: Կաթը պետք է մի փոքր տաք մնա: Կաթից հանեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը:
  2. Փոքրիկ կաթսայի մեջ շաքարի հետ հարեք ձվի դեղնուցները՝ մինչև սպիտակելը, ավելացրեք եգիպտացորենի ալյուրը, խառնեք: Խառնելով քիչ-քիչ ավելացրեք տաք կաթը: Կաթսան դրեք կրակին, խառնուրդը հասցրեք եռման աստիճանի՝ ընթացքում չդադարեցնելով խառնելը:
  3. Երբ կրեմը թանձրանա (մոտ 7 րոպե հետո) վերցրեք այն կրակից: Ուղղանկյունաձև տապակին կարագ քսեք, կրեմը լցրեք մեջը, 2 ժամով տեղադրեք սառնարանում:
  4. 2 խորը ափսե վերցրեք: Մեկի մեջ 1 ճ.գ. ջրով, մի փոքր աղով հարեք 1 ձուն, իսկ մյուսի մեջ լցրեք չորահացը:
  5. Խորը կաթսայի մեջ տաքացրեք կարագը (մոտ 4 րոպե), մեջը 1 սմ հաստության հաց դրեք: Այն պետք է 20-30 րոպեից ոսկեգույն երանգ ստանա. դա կնշանակի, որ կարագը անհրաժեշտ չափով տաքացել էր: Հացը հանեք միջից:
  6. Հովացած կրեմը ուղղանկյունաձև կտրատեք, դրանցից յուրաքանչյուրը սկզբում ձվի մեջ թաթախեք, ապա պաքսիմատի և տապակեք տաքացրած կարագի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  7. Տապակած կրեմի պատրաստի ուղղանկյունիկները դրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ կարագը ներծծվի: Պատրաստի կրեմները տեղադրեք մի փոքր տաքացրած ափսեի մեջ, վրան շաքարի փոշի ցանեք: 

Միանգամից, տաք վիճակում մատուցեք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 18, 2020



 Պիտակներ

         իսպանական խոհանոց, Չորրորդ իշխանություն, Նմուշներ աշխարհի խոհանոցներից




Գովազդ
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված

















































Ստոպ-կադր
Ստոպ-կադր
03.02.2020 / 2384