...

Հովիկ Աբրահամյաններին ծառայածները դժվար թե ընկալեն, թե ինչ է խիզախությունը

Հովիկ Աբրահամյաններին ծառայածները դժվար թե ընկալեն, թե ինչ է խիզախությունը

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և վերնագրել ահա այսպես:

«Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը

Բացի այդ դատավորի մոտ նկատվում է ակնհայտ նեղացվածություն և վրեժի զգացողություն: Նա նեղսրտած է վարչապետին բառապաշարին համահունչ կալանավորված տղաների կողմից իրեն հնչեցրած հարցից (վնգստացող է ինքը թե՞ ոչ) ու այդ հարցի հնչեցման համար անհասկանալի կերպով վրեժ է լուծում պաշտպանական թիմից: Մերժում է ինչ հնարավոր է, բացարձակ չխորանալով ներկայացվող փաստարկների մեջ: Նա պարփակվել է իր մեջ և չի ցանկանում տեսնել, որ իր այս վարքագծով ինքը ամեն վայրկյան դրական է պատասխանում այն հարցին, որ իրեն հնչեցրել էին: Ավելին նա ապացուցում է, որ իրեն դուր է գալիս այդպիսին լինելը:

Արմեն Դանիելյանը, ինչպես նաև այս տիկինը միջնաժամկետ կտրվածքով նվեր են 2-րդ նախագահի պաշտպանական թիմին, ու երբ օրինակ հռետորական ու քաղաքականացված հարց է հնչում, թե ինչո՞ւ չի սկսում այս դատավարությունը, պատասխանը այդտեղ է պետք փնտրել: Ընդհանուր առմամբ ասում են` ամեն ինչ` անգամ ծառայելը, վախենալը, ենթարկվելը չափի մեջ է լավ, ամենածառայամիտները, վախկոտներն ու ենթարկվողները պրոբլեմ են հենց տերերի համար: Իսկ փաստաբանների խնդիրն է քայլ առ քայլ ցույց տալ, ընդ որում այլևս առաջին հերթին դրսի լսարանին, որ սա բացառապես քաղաքական դատավարություն է: Իսկ դանիելյանարմենները, դանիբեկյանաննաները միայն ու միայն օգնում են այս հարցում»:

«ՉԻ». Տիկինը, որ նեղվել էր իրեն ուղղված հարցից, թե հայտնի՞ անձնավորություն է իր հայրը, մեկ այլ կնոջ ուղիղ անվանում է վնգստացող: Արփինե Հովհաննիսյանները դժվար թե հասկանան՝ գտնվել է մի կին, որ չի վախենում Քոչարյանի սպառնալիքներից: Հովիկ Աբրահամյաններին ծառայածները դժվար թե ընկալեն, թե ինչ է խիզախությունը, չենթարկվելը սպառնալիքներին և վախկոտություն չցուցաբերելը երբեմնի միակ տղամարդուն դատելիս:

Փաստորեն, ռեսուրս ասելով, Արփինե Հովհաննիսյանը նկատի ուներ այս որակի գրառումները: Դրսի լսարանը առաջնահերթ պետք է ծանոթանա, թե ինչ բառամթերքով և վիրավորական որակումներով է աչքի ընկնում բախտի պատահմամբ ժամանակին արդարադատության նախարար կարգվածը:

Իսկ անհաջող փորձերը Դանիբեկյանի վրա դնելու դատավարությունը չսկսելու մեղքը, զավեշտալի են անգամ ոչ իրավաբանների համար: Արփինե Հովհաննիսյանը խոստովանում է, որ պաշտպանական կողմը չի ցանկանում բուն դատավարության սկսում, քանի որ իրենց համար հաճելի անձնավորություն չէ տիկին Դանիբեկյանը: Այսինքն՝ Քոչարյանը պատրաստ է նստել այնքան, մինչև իր համար ընդունելի դատավոր կգտնվի: Ասենք՝ նրան կդատի իր երբեմնի աշխատակազմի նախկին աշխատակիցներից մեկը, որին իրենք ժամանակին կարգել են դատավոր:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ