...

Հունանը և Զոյան գերեզմանում շուռ եկան

Հունանը և Զոյան գերեզմանում շուռ եկան

ՍԴ անդամներից ոչ մեկը հրաժարական չտվեց և չօգտվեց վաղաժամ թոշակի գնալու հնարավորությունից: Երեկվանից հայտնի ուժերը փորձում են Թովմասյանից և մյուս վեցից կերտել մերօրյա Հունան Ավետիսյանների ու Զոյա Կոսմոդեմյանսկաների, որը, իհարկե ծիծաղից բացի ուրիշ արձագանք չի կարող առաջացնել, իսկ Հունանը և Զոյան հաստատ գերեզմանում շուռ եկան:

Հակառակը, պատվով թոշակի գնալուց և սոցիալական լուրջ երաշխիքներից օգտվելուց հրաժարվելը եկավ հաստատելու համոզմունքը, որ այդ յոթ անդամները սահմանադրական դատարանում մնալու լրիվ ուրիշ շարժառիթներ ունեն և իրականում գերի են նախկին ուժերի ձեռքերում: 

Յոթ անդամների հրաժարական տալուց հրաժարվելը նաև մի շարք հարցերի պատասխան տվեց: Նոր տարուց սկսած, քոչարյանական և միշիկական մեդիան «բարձրաձայնում» է, թե, իբր, աննախադեպ ճնշումներ կան ՍԴ անդամների հանդեպ: Հավաստիացնում էին, որ անգամ օգտագործվում են անձնական կյանքի մութ էջերը, որպեսզի ստիպեն հրաժարական տալ: Երեկ պարզվեց, որ դա ամբողջովին հորինվածք էր և ծնվել էր նրանց ուղեղներում, ովքեր տարիներ շարունակ նաև այդ միջոցներով էին ճնշել իրենց քաղաքական հակառակորդներին: Հիմա, շատ ավելի լուրջ կասկածներով կարելի է պնդել, որ իրականում կան անձնական կյանքի վերաբերյալ կոմպրոմատներ, սակայն դրանք գտնվում են նախկին իշխանությունների մոտ և նաև դրանցով են շանտաժի ենթարկում Թովմասյանին ու մնացած վեցին: Իհարկե, այդ ամենը զուգորդվում է նաև ֆինանսական շահագրգռվածությամբ, շատ ավելի լուրջ առաջարկներով, քան առաջարկեց պետությունը՝ թոշակի տեսքով:

Մարդիկ, որոնք իրենց կյանքում երբևէ աչքի չընկան քաղաքացիական և մասնագիտական խիզախությամբ, հանկարծ որոշեցին հասարակության մի ստվար հատվածի դեմ գնալ:

Իշխանությունը քարոզարշավի ժամանակ պետք է հատիկ-հատիկ անդրադառնա ՍԴ անդամների կենսագրություններին և ցուցադրի, թե ինչ խայտառակ որոշումների ու դատական ակտերի հեղինակներ են այդ յոթը: Բացատրի ու ներկայացնի, թե ինչ ծառայությունների դիմաց է նրանց նախկին իշխանությունը շնորհել և վստահել բարձր դատարանի դատավորի պաշտոնը: «Հպարտ քաղաքացու անձնագրի» մեջ նախևառաջ դա պետք է ներկայացվեր և նոր հետո ասֆալտի ու զբոսաշրջիկների մասով ձեռքբերումները: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3630 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ