«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ Մանվելի ծննդյան օրը ՀՀ զինված ուժերը Տավուշում ոչնչացնում են թշնամու գեներալ և գնդապետ»:
«ՉԻ». Հզոր իրավապաշտպան է, խոսք չկա: Թե ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների հետ, դա միայն Ռուբեն Մելիքյանը կիմանա: Մարդ է, էլի, մտածել է, ինչ գրի, տեսել է, թեմա չկա՝ ասել է. արի Մանվել Գրիգորյանի ծնունդը կպցնեմ Տավուշի դեպքերին:
Բայց ստիպված ենք հիասթափեցնել Ռուբեն Մելիքյանին: Որովհետև մենք գիտենք, թե ինչի հետ էր կապված Չինարիի մոտ բարձունքներ վերցնելը: Հուլիսի 14-ը Բաստիլի գրավման օրն է, դե, մերոնք էլ որոշել են ինչ-որ կերպ նշել այդ հիրավի պատմական օրը, ու տենց բարձունքներ են գրավել: Բաստիլ, բարձունք... կապը զգո՞ւմ եք:
Հ.Գ. Իմիջիայլոց, վաղը՝ հուլիսի 15-ին, Ռեմբրանդտի ծննդյան օրն է: Որ Չինարիի այդ բարձունքներից սիրուն տեսարաններ նկարեն, պեյզաժ է, բան է, մեր իրավապաշտպանը կարող է դա կապել հոլանդացի գեղանկարչի հետ: