...

Ինչպես իրեն կդրսևորի շարքային ընդդիմադիրի կարգավիճակում

Ինչպես իրեն կդրսևորի շարքային ընդդիմադիրի կարգավիճակում

Երկու օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքի ժամանակ խոստացավ, որ գործող իշխանություններին վռնդելու են, և հանրությունը իրեն կտեսնի բարիկադների առաջին շարքում:

Երեկվանից Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, և «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր՝ առավոտյան 11-ից, դիմադրության շարժում են սկսել:

Ճիշտ է՝ եղանակն առանձնապես տրամադրող չէ, օդերևութաբանները անձրև են կանխատեսում, բայց Քոչարյանը պարտավոր է լինել առաջին շարքերում: Իհարկե, նրան, ի տարբերություն պատգամավորների, կարող են քաշքշել, ոլորել ձեռքերը, հեռացնել ընդվզման վայրից, բայց ինքն է խոստացել, որ կլինի առաջին շարքերում:

Սպասենք և տեսնենք, թե որքանով հավատարիմ կմնա իր խոստմանը, շարքային ընդդիմադիրի կարգավիճակում կպայքարի՞, թե՞ իրենը միայն արտոնված հանրահավաքներին ելույթ ունենալն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   562 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ