...

Իրանի ԱԳՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել

Իրանի ԱԳՆ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ դադարեցնել

Իրանը պատրաստ է բոլոր հնարավորություններն օգտագործել հրադադարի հաստատման և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Թեհրանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցային գործընթացը: Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Թեհրանը կողմերին զսպվածության, ինչպես նաև կրակի անհապաղ դադարեցման և երկու երկրների միջև բանակցությունների մեկնարկի կոչ է անում»,- ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Դիվանագետը նաև նշել է, որ «Իրանը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված բախումներով և ուշադիր հետևում է դրանց»:

«Իրանի ԱԳՆ-ն հայտարարում է բոլոր հնարավորություններն օգտագործելու Իրանի պատրաստակամության մասին ՝ հրադադարի հաստատման և կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով»,- ասել է Սայիդ Խաթիբզադեն։:

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է, որ «տարածաշրջանին խաղաղություն է հարկավոր»: «Հարևանները մեր առաջնահերթությունն են, և մենք պատրաստ ենք միջնորդական ծառայություններ մատուցել բանակցային գործընթացը սկսելու համար»,- հավելել է նա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ