...

Իրավապաշտպան «պա վիզվու»

Իրավապաշտպան «պա վիզվու»

«Ռուբեն Մելիքյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործընթացները մի քանի բան բացահայտեցին. նախ, որ նախագահ Արմեն Սարգսյանը ուշ գիշերով ստորագրեց ԱԺ-ի վիճահարույց նախագիծը և դրանով մի գիշերվա ընթացքում դարձավ Արտուշ պապիկ, նաև պարզ դարձավ, որ խորհրդանում կա մեկ ընդդիմադիր ուժ»:

«ՉԻ». Դե եթե Մելիքյանը իրեն նման զուգահեռներ է թույլ տալիս, ապա մենք էլ զուգահեռ անցկացնենք իր փեշակի վերաբերյալ:

Երբ ռևանշիստները ինչ-որ տեղ խնդիր են ունենում, կամ ակցիա է պետք անել, կամ լուր տալ իրավիճակի մասին, միանգամից զանգահարում են Մելիքյանին և նրան ուղարկում դեպքի վայր: Կարելի է, չէ՞, արձանագրել, որ նա վաղուց իրավաբանից վերածվել է ակտիվիստ Նատաշայի, որին զանգահարելով տեղ են ուղարկում:

Մելիքյանը փորձում է ցույց տալ, որ նախագահ Սարգսյանը ապերախտ է և այլևս չի ծառայում ռևանշիստներին: Սարգսյանը ընդամենը խելացի է, նա վաղուց հասկացել է, որ Մելիքյանի բոսսերի նավը անվերադարձ խորտակվել է, իսկ Մելիքյանը ինչ-ինչ դրդապատճառներով չի ընդունում այդ իրողությունը:

Իհարկե, դժվար է համակերպվել ճակատագրի դաժան հարվածին: Մելիքյանը նախկին իշխանությունների ոսկե երիտասարդությունից էր, որին հեղափոխությունը խանգարեց զբաղեցնելու ամենապատասխանատու պաշտոնները և արդեն ի պաշտոնե պարտակելու նախկին իշխանությունների հանցագործությունները:

Իսկ որպես իրավապաշտպան՝ Մելիքյանը պետք է հետամուտ լինի և հասկանա, թե ինչ անմարդկային և ստորացուցիչ պայմաններով է գոյատևում այդ միակ ընդդիմադիր «խմբակցությունը»: ՍԴ-ի դիմաց անիմաստ ակցիաների փոխարեն լավ կաներ վեր հաներ ու փորձեր պաշտպանել ԲՀԿ խմբակցության թրաֆիկինգի ենթարկված պատգամավորների իրավունքները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1145 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ