Շեշտակի, եթե չասենք իսպառ վերացել են նախկինների նկարները Արցախից և մասնավորապես Ստեփանակերտից: Պատերազմի առաջին օրերին նրանք «նատովկեքը» հագան և շտապեցին Արցախ: Նստեցին «Պիտաչոկում», խմեցին վիսկի և կապուչինո, նկարվեցին՝ ցույց տալով, որ օրհասական պահին Արցախի հետ են:
Բայց հենց Ստեփանակերտը սկսեց ռմբակոծվել և հրթիռակոծվել, նրանք շատ արագ իրենց էվակուացրեցին: Քանի որ ոչ միայն առաջնագիծ գնալու մտադրություն չունեին, այլ նաև պատրաստ չէին ապրել ապաստարաններում: 20 տարուց ավել սովորել են ճոխ կյանքի, չէին կարող հիմա քնել և զարթնել մի քանի տասնյակ մարդու հարևանությամբ:
Նրանց թվաց, որ այս պատերազմն էլ ապրիլյանի նման է լինելու և չափազանց լավ առիթ է ցուցադրելու իրենց հայրենասիրությունը: Բայց պատերազմը երկարեց, անհամեմատ ավելի դաժան և ավերիչ է, քան ապրիլյանը, իսկ իրենք սովոր չեն նման պայմաններում «աշխատել»:
Սա արձանագրենք, որ հանկարծ չփորձեն պատերազմից հետո իրենց ներկայացնել իբրև Արցախի նվիրյալներ և պատերազմի վետերաններ: