Ինչպես վերջին երեք տարում, այնպես էլ հիմա, հայտնի ուժերը շատ խառն են: Գործում են հախուռն և անկազմակերպ: Շրջանառության մեջ են դնում որևէ թեզ, իսկ հաջորդ թեզով հերքում այն:
Փետրվարի 25-ից սկսել են քարոզել, որ պետություն և իշխանություն չկա, և Հայաստանի միակ պաշտպանը Գլխավոր շտաբն է՝ իր ղեկավարով հանդերձ: Բայց քանի որ այն չունեցավ հասարակական մեծ աջակցություն, երկու օր է, ինչ նոր թեզ են շրջանառում: Այն է՝ շուտով հողեր կհանձնվեն Սյունիքի, Տավուշի ու Վայոց ձորի մարզերի տարածքներից:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւր է դեռ գործող Գլխավոր շտաբի պետը: Թող պաշտոնապես հայտարարի, որ իշխանությունները համաձայնել են հանձնել Հայաստանի տարածքներից որևէ մաս, բայց իրենք ոչ մի պարագայում չեն երկնչի ու կպայքարեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հանցավոր համաձայնության դեմ:
Կառավարության հրաժարականը պահանջող գլխավոր շտաբի պետը կարող է իր վրա պատասխանատվություն վերցնել և հրամայել բանակին ոչ մի մետր չնահանջել՝ անկախ նրանից, թե ինչ է խոստացել կառավարությունը:
Բայց, չգիտես ինչու, չեն շտապում հանդես գալ նման հայտարարություններով: Իսկ պատճառը շատ պարզ է՝ չկա այդպիսի բան, և որքան էլ Օնիկ Գասպարյանին և մյուսներին համոզել են մտնել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, նրանք չեն կարող իջնել Բագրատյանի, Գաբրելյանովի ու «Մեդիապորտի» մակարդակին:
Այս տեղեկատվական տեռորի նոր արշավի նպատակը մեկն է՝ երբ Օնիկ Գասպարյանը չենթարկվի իր հրաժարականի պահանջին, դա ներկայացնել իբրև մի կողմից բարձրաստիճան զինվորականների հերոսական քայլ՝ դիմագրավելու մարտահրավերներին, մյուս կողմից՝ տեղավորել իշխանությունների դավաճանական քայլերը հավաստող քարոզչության համատեքստում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: