...

Ժողովրդին տրանսգենդեր էլ համարեցին

Ժողովրդին տրանսգենդեր էլ համարեցին

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը` անդրադառնալով Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, իր ֆեյբուքյան էջում գրել է. 

«Գնալով համոզվում եմ, որ այս խորհրդարանն ու նրա ընտրած կառավարությունը իրենց մեջ խտացված կրում ու արտացոլում են մեր ժողովրդի բոլոր թերությունները, հիվանդություններն ու դեֆեկտները:

Այն, որ այս խորհրդարանում հավաքվել են 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ, դա վերջերս պարզ դարձավ»:

«ՉԻ». Հիշեցնենք, որ այս անձնավորությունը մասնագիտությամբ իրավաբան է: Ու իր ամեն մի խոսքով ավելի է համոզում, որ «լիպովի» իրավաբան է: 

Եթե այս խորհրդարանը կրում է ժողովրդի հիվանդություններն ու դեֆեկտները, և 100-ից ավել քաղաքական տրանսգենդերներ կան այնտեղ հավաքված, նշանակում է՝ Արթուր Ղազինյանը հայ ժողովրդին տրանսգենդեր է համարում, որովհետև այս խորհրդարանը ժողովրդի կամքով է ընտրվել:

Պատկերացնո՞ւմ եք, նման բան ասեր որևէ իշխանավոր. ցցի կհանեին, տարատեսակ ադեկվատները ԱԱԾ-ից ու Գլխավոր դատախազությունից կպահանջեին քրեական գործ հարուցել նման իշխանավորի դեմ: 

Այո, Արթուր Ղազինյանի պես մարդիկ, այսպես կոչված՝ «ընդդիմադիրները», իսկապես համոզված են, որ ժողովրդի մեծամասնությունը դեֆեկտավոր է, դեբիլ, որոնք քաղաքականությունից բան չեն հասկանում ու իրենց պես տրանսգենդերների են ընտրում:

Իսկ ահա Քոչարյանն ու Սարգսյանը հզոր գաղափարի ու ինտելեկտի տեր մարդիկ էին, որոնք պետության շահերից ելնելով՝ ժողովրդին շան տեղ էլ չէին դնում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ