...

Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի վարչապետերն էլ էին վարակվել, բայց նրանց ընդդիմությունը հիվանդ չի

Կանադայի կամ Մեծ Բրիտանիայի վարչապետերն էլ էին վարակվել, բայց նրանց ընդդիմությունը հիվանդ չի

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ հասարակության գերակշռող մեծամասնությունը խորը կասկածով է վերաբերվում այս փաստին, ինչպես նաև այն, որ Փաշինյանն իրեն իր իսկ կողմից ստեղծած իրավիճակի զոհ դարձնելու համար հոգեբանորեն կարող էր դիմել նման կեղծիքի, ինձ հետաքրքրում է բոլորովին ուրիշ բան։

Բացարձակապես չեմ պնդում, որ Փաշինյանը կորոնավիրուսը տեղափոխել է Արցախի զինված ուժեր, բայց այն փաստը, որ նա այդ բանկետին եղել է վարակված, ուղղակի անվիճելի է։

Եթե նա, պաշտոնե լինելով Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր, նա չկարողացավ ապահովել իր և իր ընտանիքի առողջապահական անվտանգությունը, ապա ինչպե՞ս մեր քաղաքացիները վստահ լինեն, որ իրենք պաշտպանված են»:

«ՉԻ». Սա, իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանի մեղքն է: Երկու տարի քաղաքական համակարգը բարեփոխելու ուղղությամբ որևէ քայլ չարվեց, դրա համար էլ մինչև հիմա ընդդիմություն չունենք: Սրանք ի՞նչ ընդդիմություն: Առավելագույնը՝ թյուրիմացություն: 

Սրանք ամբողջ կյանքը «պապաների զավակի» կարգավիճակով են ապրել, փափլիկ ձեռքերով, փափլիկ հոգեբանությամբ, ու հիմա, երբ «պապայի զավակի» արտոնություններից մի քիչ զրկվել են, տեսնում ես, որ մեջը դատարկ է:

Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ռուսաստանի վարչապետերն էլ են վարակվել կորոնավիրուսով, բայց ձեզ վստահեցնում ենք, որ այդ երկրներում ոչ ոք չի զառանցել, թե այդ մարդիկ ի վիճակի չեն լինել իրենց երկրների ներքին և արտաքին անվտանգության երաշխավոր, կամ էլ հայտարարեին՝ հանրությունը կասկածում է, թե նրանք վարակվել են: Հաստատ, ոչ ոք նման բան չի ասել, բացառությամբ ինչ-որ մարգինալ, բարոյականության հետ խնդիրներ ունեցող անհատների:

Իսկ սրանք ասում են: Կուսակցության ղեկավարներ են ներկայանում, քաղաքական գործիչներ, դիպլոմ ունեն, թեկուզ, գիտենք՝ ոնց են ստացել իրենց դիպլոմները, իբր կրթություն ունեն, բայց ահա համալսարաններում տարրական ամոթի զգացում չեն սովորեցնում: Մինչդեռ սրանց դեպքում դա պետք է պարտադիր առարկա լիներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ