«Նիկոլ Փաշինյանի 2 տարում քանդածը մի 15 տարի պետք է, որ դզենք». Մենուա Հարությունյան:
«ՉԻ». Ցանկացած աուդիտ կպարզի, որ Քոչարյանը և Սարգսյանը քանդելու գործում մրցակիցներ չունեն, նրանք առնվազն մի երեք անգամ ավելի նպատակասլաց են այդ գործում, քան Փաշինյանը: Հիմա եկեք պարզենք, թե քանի տարի կպահանջվի, որ դզվի Մենուայի հոգևոր հայրերի քանդածը: Նրանք քանդել են 20 տարի: Եթե միջինը ընդունենք, որ քանդել են 3 անգամ ավելի լավ և հավասարման հիմքում դնենք նաև Մենուայի թիվը, թե Փաշինյանի երկու տարվա քանդածը կարելի է դզել 15 տարում, կստացվի, որ նոր իշխանություն ունենալու դեպքում, Քոչարյանի և Սարգսյանի ժառանգությունը դզելու համար նվազագույնը 900 տարի է անհրաժեշտ:
Ընդհանրապես անհասկանալի է՝ ինչով են մտածում Քոչարյանը և Սարգսյանը, երբ պատվիրում են Մենուային նման մտքեր տիրաժավորել: Իշխանության տարիներին այդպես էլ չհասկացան, որ նրա կողմից իրականացված պիառն իրականում սև պիառ է: Գոնե հիմա վերլուծեին իրենց սխալները և հասկանային, թե ինչ էֆֆեկտ է տալիս, երբ Մենուան քննադատում է գործող իշխանությանը: Ցանկացած իշխանության համար նվեր է, երբ իրեն քննադատում է Մենուան:
Ընդհանրապես, եթե իմանայինք, որ Փաշինյանի պրակտիկայում կա հաճախորդի ինստիտուտը, ապա կասկած չէր լինի, որ գործ ունենք նման դրսևորման հետ: Բայց քանի որ չկա, մնում է մի տարբերակ՝ Քոչարյանը և Սարգսյանը հետևություններ չեն արել նախկին սխալներից: