...

Լավ, էս աստիճանի՞ բարոյական անկում

Լավ, էս աստիճանի՞ բարոյական անկում

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իր հերթական լայվում Փաշինյանը ավետեց, որ ապրիլի 24-ի Մեծ Եղեռնի ամենամյա երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կսահմանափակվի:

Կսահմանափակվեն նաև մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանն ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին նվիրված տոնական միջոցառումները: Սակայն լուրջ դեմքերով քննարկում են իրենց հորինած «քաղաքացու օրը» նշելու հարցը: Երևի մտածում են, որ քաղաքացու օրը «սուրբ» օր է, կորոնավիրուսը ում շունն է, որ խանգարի նշել «հպարտ քաղաքացու» «սրբազան» օրը: Լավ, էս աստիճանի՞...»:

«ՉԻ». Ակնհայտ է, որ որևիցե մեկը չի մտածում տոնել Քաղաքացու օրը: Բայց Ղազինյանը, որ փորձում է քաղաքականությամբ զբաղվել, ինչ-որ մտավարժանքներ է անում և մեղադրանքներ հնչեցնում:

Լավ, ի՞նչ աստիճանի պետք է կտրվել իրականությունից, որ փաստարկված քննադատության փոխարեն այսպիսի անհեթեթություններ տարածել:

Լավ, ի՞նչ աստիճանի պարտավորություններ պետք է ունենալ, որ չամաչել ապատեղեկատվություն տարածելուց, որի հերքումը ժամերի հարց է:

Լավ, ի՞նչ աստիճանի անբարոյական պետք է լինել, որ շահարկել Հայոց մեծ եղեռնի գործոնը՝ քաղաքական ճղճիմ առավելություններ ստանալու համար:

Ղազինյանի նեղվածությունը Քաղաքացու օրից լրիվ հասկանալի է: Չէ՞ որ նախկին ռեժիմի մերժելու արդյունքում է, որ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն այլևս Մալաթիայի տոնավաճառը չէ, իսկ ինքն էլ ստիպված վերածվել է անորակ մանիպուլյացիաներ տարածողի:

Քաղաքացու տոնը այս տարի չի նշվի: Բայց քանի տանն ենք, կարելի է վիրտուալ տոն հնարել: Օրինակ՝ վիտուալ տիրույթում մեկ րոպե լռությամբ հիշենք Քոչարյանի և Սարգսյանի հոգեզավակների բարոյական վերջնական անկումը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2970 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ