...

Մահ կամ Քոչարյան

Մահ կամ Քոչարյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իրենց նախկին աջակիցները չէի՞ն կարող պատերազմի ավարտից հետո հասկանալ, որ սխալվել են իրենց ընտրելով ու իրենց հետ լինելով, պատասխանել է. «Կարող է մտածեն, որ սխալվել են, կարող է և հիասթափվեն, բայց դա չի նշանակում, որ գնալու են, ամենավատ տարբերակը ընտրեն: Չի կարող մարդ, որը հեղափոխության արժեքները կիսել է, հիմա հիասթափվի և գնա ու Քոչարյան կամ Սերժ Սարգսյան կամ մեկ այլ նախկին իշխանության թևի տակ»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք. ԱԺ փոխնախագահն ասում է՝ գուցե մենք վատն ենք, բայց Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն ավելի վատն են: Այսինքն՝ մեզ փորձում են ընտրության առջև կանգնեցնել. վատի  ու ավելի վատի միջև: Իրենց նպատակն էլ հենց դա է: Իրենց ձեռնտու է, որ Քոչարյանը լինի այլընտրանքը: Գործը ահագին հեշտանում է:

Իրենք այս ընտրություններում միայն մի կարգախոս են ունենալու. ժողովուրդ, եթե մեզ չընտրեք, ապա Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանն են գալու։ Ուրիշ բան չեն ասելու: Չեն ասելու, թե ինչի համար է պետք իրենց ընտրել, ինչ լավ գործերի համար, որ արել են վերջին երկու տարում: Որովհետև ասելիք չունեն: Ի՞նչ ասեն. ասեն, որ երկիրը վարի ենք տվել, բայց Քոչարյանը վա՞տ մարդ է: Չնայած՝ կարող է դա էլ ասեն: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   853 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ