...

Մեծ «բազարի» նախաշեմին

Մեծ «բազարի» նախաշեմին

Համացանցում արդեն սկսվել է Վազգեն Մանուկյանի «ռասկրուտկան»: Ներկայացվում է նրա կենսագրությունը և նշվում, որ հենց նրա շնորհիվ է 1990-ականներին հայկական բանակը հաղթել Արցախյան պատերազմում:

«ՉԻ». Միանգամից ասենք, որ սա «բազարի» բուն է: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են հաշիվ պահանջել Վազգեն Մանուկյանից: Ավելի քան 20 տարի նախկին իշխանությունների քարոզչամեքենան, պատմության գրքերով, պատմաբաններով, պալատական մտավորականներով հանրությանը ներկայացնում էին, թե Արցախյան հաղթանակների հիմնական ճարտարապետը Ռոբերտ Քոչարյանն էր, որը Արցախը փրկելուց հետո նաև Հայաստանը ազատագրեց: Հետո եկավ Սերժ Սարգսյանին պատերազմում հաղթողի դափնիները հանձնելու ժամանակաշրջանը: 

Իսկ հիմա պարզվում է, որ այդ ամենը սուտ է. չլիներ Վազգեն Մանուկյանը, չէր լինի նաև Արցախը: Այնպես որ, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ասելիք ունեն: Վազգեն Սարգսյանը, ցավոք, ողջ չէ, թե չէ նա էլ վերապահումներ կունենար, Սամվել Բաբայանը թող ինքը որոշի, թե Վազգեն Մանուկյանի հաղթանակների ժամանակ որտեղ է եղել: 

Այս 20 տարիների ամենամոդայիկ հնարքն է. ով իշխանության հայտ է ներկայացնում, պարտադիր պիտի իրեն հռչակի Արցախի ազատագրման և հաղթանակների գերագույն և միակ առաջնորդ:

Շուտով կգրեն նաև, որ Վազգեն Մանուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանից թաքուն էր տարածքներ գրավում:

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1259 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ