Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Իմ քայլի» կառավարման տևողության 28%-ը եղել է արտակարգ դրության պայմաններում։ 28 տոկոսը»:
«ՉԻ». Մելիքյանը իզուր էլ շտապել է. եթե մի ամիս էլ սպասեր, կարող էր ավելի տպավորիչ թիվ հրապարակել: Ասենք՝ 32 տոկոս: Դա իր հերթին հնարավորություն կտար ավետելու, որ «Իմ քայլի» կառավարման 1/3-ը անցել է արտակարգ դրության պայմաններում:
Աշխարհի ավելի քան 100 երկրներում արտակարգ դրության իրավիճակ է գործում, բայց այդպիսի մանրուքները չեն հետաքրքրում հեղափոխությունից հետո մարդու իրավունքների նկատմամբ հանկարծ հետաքրքրություններ դրսևորած նախկին ռեժիմի սպասարկուներին:
Ռուբեն Մելիքյանը մոռացել է, որ նախկին ռեժիմը, որի մաս էր կազմում նաև ինքը, 3 տարի չէր թողնում ընդդիմությունը հանրահավաք կազմակերպի կոնկրետ վայրում՝ Ազատության հրապարակում: Դա անում էր առանց որևէ պատճառաբանության և խելամիտ հիմնավորվածության: Պատճառը միայն Սերժ Սարգսյանի վախերն էին:
Իրականում Մելիքյանը և մնացածն ամենից շատն են հետաքրքրված, որ արտակարգ դրությունը շարունակվի: Հիմա տանը նստած, համակարգչի առջև կարելի է մտքին եկած ցանկացած վերլուծություն գրել և դա ներկայացնել իբրև օբյեկտիվ իրականություն: Գրել, որ իշխանության վարկանիշը 10-15 տոկոս է, իսկ հանրությունը պահանջում է Քոչարյան-Սարգսյան տանդեմի վերադարձ: Արտակարգ դրության չեղարկումից հետո Մելիքյանը ստիպված է լինելու կլոնավորվել, որպեսզի հակաիշխանական ցույցերին մի քիչ ավելի շատ մարդ մասնակցի: