...

Մենք գիտենք, թե ՍԴ-ի հարցը ոնց պետք է լուծել

Մենք գիտենք, թե ՍԴ-ի հարցը ոնց պետք է լուծել

ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, որը ՍԴ նախագահի պաշտոնի միակ թեկնածուն է, քվեարկության համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել և չի ընտրվել ՍԴ նախագահ:

«ՉԻ». Բայց ինչ-որ մեկն ասում էր, որ ՍԴ ճգնաժամը վերջնականապես հաղթահարվել է: Մեր տպավորությամբ, վերջնականապես նոր է սկսվում: 

Դրա համար ինչ պետք է անել: Ասենք, ձևը գիտենք: Պետք է Ազգային Ժողովը մի հատ օրենք ընդունի, որ ՍԴ այն դատավորները, որոնք վերջին 12 տարում լինելով ՍԴ նախագահի միակ թեկնածուն, չեն ընտրվել ՍԴ նախագահ, նրանց լիազորությունները դադարեցվում են:

Այս հիմքով Խունդկարյանի լիազորությունները դադարեցվում են: Բնականաբար, վերջինս դիմում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան: 

ՄԻԵԴ-ն էլ ընդունում է Խունդկարյանի գանգատ-դիմումը: Բայց մինչև այն քննելը ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում Հրայր Թովմասյանի ու Ալվինա Գյուլումյանի բողոքի վերաբերյալ և վճռում է, որ վերջիններս պետք է շարունակեն պաշտոնավարել: Բայց քանի որ Խունդկարյանը նշանակվել էր ՍԴ դատավոր ու նրա գանգատը ՄԻԵԴ-ում է, Հրայր Թովմասյանն ու Ալվինա Գյուլումյանը պետք է սպասեն, մինչև նրա հարցով ՄԻԵԴ-ը որոշում կայացնի:

Բայց այդ ընթացքում իշխանությունները մի հատ ձիով քայլ են անում ու Խունդկարյանի տեղը նոր ՍԴ դատավոր են նշանակում: Հետո այս նոր դատավորը չի ընտրվում ՍԴ նախագահ, նրա լիազորությունները դադարեցվում են, սա դիմում է ՄԻԵԴ... ու այս սենց կայֆոտ կարուսել է ստեղծվում: Իրավական այնպիսի բարդ սյուժե է ստեղծվում, որը լուծելու համար ՄԻԵԴ-ից առնվազն մի 30 տարի էլ կպահանջվի: Այսինքն՝ սենց կձգենք մինչև 2050 թիվը, իսկ այդ ժամանակ արդեն կարելի է ՍԴ-ն բարեփոխելու հարցով հանրաքվե անցկացնել, գնանք տներով:

Ահա այսպիսի հրաշալի կոմբինացիա ենք առաջարկում իշխանություններին: Բեզատկազ աշխատող է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ