...

Մեր հին վիրուսակիրները

Մեր հին վիրուսակիրները

Մարտի 1-ի երթը չեղարկվեց, բայց դրա փոխարեն Քոչարյանի փաստաբանները խորհրդաժողով անցկացրեցին Մարտի 1-ի վերաբերյալ նրանց պատկանող Էրեբունի պլազայում: Իսկ մեկ այլ սեփականություն հանդիսացող «Հինգերորդ ալիքը» ցուցադրեց հայտնի ֆիլմը, որը վաղուց արժանացել է մասնագիտական հանրույթի քննադատությանը՝ իբրև միակողմանի և մանիպուլյացիոն լրագրողական արտադրանք: 

Բայց դա չէ էականը: Հայաստանում չկա մարդ, որ չհասկանա՝ ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին: Չկա մեկը, որ կասկածի՝ Քոչարյանը և Սարգսյանը խնդիր էին դրել ամեն գնով պահպանել իշխանությունը և անգամ պատրաստ էին ավելի մեծ մասշտաբի հացագործություններ կատարել, միայն թե կոտրեն ժողովրդի դիմադրությունը: 

Խնդիրն այլ տեղ է: Քոչարյանի փաստաբանական և լրագրողական խմբերը իրենց ծառայությունները մատուցելիս շարունակում են ճիշտ նույն կերպ վիրավորել և անվանարկել հայ ժողովրդին, ինչպես դա արվում էր 12 տարի առաջ: Եվ հանրությունը պետք է իմանա, որ կիրառվող տեխնոլոգիաները միայն պատվիրատուի կամքն ու ճաշակը չեն, այլ նաև սպասարկող կազմի արժեհամակարգն են ներկայացնում: Քոչարյանը շարունակում է ատել բոլոր նրանց, ովքեր դեմ էին իր իշխանությանը, և երբևիցե չի զղջալու իր արածների համար, ճիշտ այնպես, ինչպես Պողոս Պողոսյանին սպանելուց հետո հայտարարեց, որ եթե նա ողջ մնար, մի երկու ավել բան կասեր նրան: 

Այս օրերին շատ է խոսակցությունը կորոնավիրուսի մասին: Ասում են, որ վարակն ունի գաղտնի շրջանի 14 օր և այլն: Պետք է հասկանալ, որ երկրի նախկին ղեկավարը, ունենալով անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և ատելով սեփական ժողովրդին, նույնպես մեծագույն մարտահրավեր է: Քոչարյանին պետք է մեկուսացնել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև զրկել հարաբերվել բոլոր նրանց հետ, ովքեր հանուն երկու կոպեկի պատրաստ են դառնալ վիրուսակիր և ատելություն տարածել ժողովրդի հանդեպ:

Հասարակությունը Քոչարյանի փաստաբանական և լրագրողական թիմերին պետք է ընդունի իբրև վիրուսի պոտենցիալ տարածողների և հնարավորինս զերծ մնա նրանց հետ որևէ կերպ հարաբերվելուց:

Վիրուսը կնահանջի, եթե հանրությունը դադարի նրանց քննարկել, լսել և հակադարձել: Դիմակ պետք չէ, միայն անհրաժեշտ է չկարդալ և չհետևել նրանց:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ