...

Մի հատ կողմնորոշվեք

Մի հատ կողմնորոշվեք

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պետք է օր առաջ Հայաստանի տարածքում ֆեյսբուքն ու ադրբեջանական կայքերը արգելափակել: 

Մոտավորապես նույն ֆունկցիան են կատարում. ահավոր շատ ապատեղեկատվություն ու աղբ են տարածում»:

Այսօր նա իր էջում գրել է. «Կարծում եմ ժամանակն է մարդկանց տրամադրել ճիշտ և հաստատված տեղեկատվություն ռազմաճակատում տիրող իրական վիճակի մասին»:

«ՉԻ». Ոնց որ ասում են՝ ապեր, մի հատ կողմնորոշվի: Եթե Հայաստանի տարածքում ապատեղեկատվության և աղբի դեմն առնելու համար անհրաժեշտ է ֆեյսբուքը փակել, ուրեմն, պետք է լուծել նաև այդ ապատեղեկատվություն տարածողների հարցը:

Օրինակ, ամենաշատ աղբը ովքե՞ր են տարածում. նրանք, որոնք ադրբեջանական ֆեյք-կայքերի ապատեղեկատվությունը դնում են իրենց էջում ու իրենց երկարականջ կենդանու տեղ դրած՝ հարցնում, թե արդյո՞ք սա ճիշտ է: Ու այդ ապատեղեկատվությունները և աղբը հիմնականում տարածում են այն ուժերը, որոնց հետ միասին Արթուր Ղազինյանը դաշինք է կազմել և իշխանություն է պահանջում: 

Այնպես որ, եթե ֆեյսբուքը պետք է փակել, ապա դա ձեր դարդից պետք է փակել:

Եվ եթե այս ուժերը ապատեղեկատվություն ու աղբ են ամեն օր տարածում, սրանց ինչի՞ն է պետք է ճիշտ և հաստատված տեղեկատվությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   668 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ