ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ասուլիսում՝ անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումներին և 1998թ. հեղաշրջմանը, ասել էր. «Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը տրամադրված էին այնպես, որ ոչ մի դեպքում ինձ չպետք է թույլ տան այդ ծրագիրն իրականացնել։ Ես չեմ չափազանցնում, եթե ես փորձեի դա անել, Հայաստանում սկսվելու էր քաղաքացիական պատերազմ։ Եվ դրանից խուսափելու համար հրաժարական տվեցի»։
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ ի պատասխան Տեր-Պետրոսյանի այս խոսքի, «Ազատությանը» ասել է. «որ Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերեց Հայաստան և վարչապետ նշանակեց, Սերժ Սարգսյանին էլ նշանակեց Ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար՝ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի դեմ»:
«ՉԻ». Մինչ Արամ Սարգսյանը կփորձի պատասխանել այն հարցին, թե 2008 թվականին ինչո՞ւ էր միացել մի մարդու, որն իր եղբոր դեմ Քոչարյան ու Սերժ Սարգսյան էր բերել, ընդամենն ասենք, որ Արամ Սարգսյանն իր այս հայտարարությամբ իրեն շատ հիմար վիճակի մեջ է դնում, քանի որ հերքում է եղբոր՝ Վազգեն Սարգսյանի խոսքերը:
Իսկ Վազգեն Սարգսյանը 1998թ. հունվարի հայտնի մամուլի ասուլիսում շատ պարզ հայտարարեց, որ ինքն է գնացել Ղարաբաղ և այնտեղից բերել Ռոբերտ Քոչարյանին: Ու մի անգամ չի ասում:
Ստացվում է, որ Վազգենը գնացել էր Ղարաբաղ՝ իր դեմ մարդ բերելու:
Սա էլ՝ տեսանյութը:
...
Опубликовано Ինչպես է դա եղել Пятница, 11 июня 2021 г.