...

Միգուցե քեռուդ սրտիցդ արտաքսես

Միգուցե քեռուդ սրտիցդ արտաքսես

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես էլ էի առաջին անգամ լսում, որ շարքերից հեռացնելու համար Դաշնակցության կանոնագիրն օգտագործում է «արտաքսում» բառը։ Բայց ի տարբերություն «սրամիտների»՝ ինձ այն շատ դուր եկավ։ Այդ բառը հետաքրքիր համատեքստ է ստեղծում՝ ունկնդրին ենթագիտակցորեն հիշեցնելով Ադամի և Եվայի՝ դրախտից «արտաքսման» պատմությունը»։ 

«ՉԻ». Դաշնակցությունը իր 130 տարվա պատմության մեջ շատ բան էր տեսել և լսել իր մասին, բայց այս մեկը թերևս իրենց էլ է մի լավ զվարճացրել: Նեմեսիսից մինչև երիտթուրքերի ու խորհրդային ՊԱԿ-ի հետ համագործակցություն, բայց ոչ երբեք փոքրիկ դրախտի կառուցում կուսակցության ներսում: Չէ՞ որ հռչակված մեծ նպատակների համար նրանք երբևէ չեն խորշել կատարել նույնքան մեծ հանցագործություններ: Նախկին ՄԻՊ-ը թերևս չգիտի, որ Եվան միայն մեկ անգամ շեղվեց ճիշտ ճանապարհից, ինչը չի կարելի ասել ՀՅԴ-ի մասին: Նրանք ամեն օր են շեղվում, միայն իրենց համար հասկանալի արդյունքների համար:

Ռուբեն Մելիքյանը սիրում է մեջբերումներ անել Սուրբ գրքից: Արցախի նախկին ՄԻՊ-ը, որն այժմ իրեն կոչում է «իրավապաշտպան» և ստանձնել է նախկին ռեժիմի փաստաբանի գործառույթները, ճիշտ կանի սկզբի համար ապաշխարհի: Խոստովանի, որ Արցախում զբաղվել է իրավապաշտպան գործունեության իմիտացիայով: Իրավական աջակցություն չի ցուցաբերել Շուշվա բերդում գտնվող կալանավորներին, չի բարձրաձայնել նրանց նկատմամբ անմարդկային խոշտանգումների մասին: Մինչդեռ, այսօր արդեն տասնյակ վկայություններ կան համացանցում, թե ինչ կտտանքների են ենթարկվել բանտարկյալները Մելիքյանի ՄԻՊ պաշտոնավարման տարիներին: 

Սուրբ գրքում կան նաև շատ պատմություններ գողերի մասին: Միայն հիշեցնենք, որ Մելիքյանի քեռին՝ Նարեկ-Նապոլեոն Սարգսյանը զբաղեցրել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Ինչպես թալանվեց Երևանի կենտրոնը, ունեզրկվեցին հազարավոր քաղաքացիներ, այժմ բոլորին է հայտնի: Քանի որ արտաքսել բառը շատ է դուր եկել Մելիքյանին, միգուցե իր սրտից արտաքսի քեռո՞ւն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ