...

Քեռու գանձ, անցյալդ մի մոռացիր

Քեռու գանձ, անցյալդ մի մոռացիր

«Ժամանակին իրենց դեմոկրատ ու «իրավասեր» ներկայացնողները մեկ առ մեկ ինքնաբացահայտվում են որպես պետության բիրտ կամայականությունների ջատագովներ ու վրեժխնդիր «ռեպրեսիամոլներ», փոքր ժամանակ հեծանիվից զրկվածներ ու պարզապես վախկոտ նապաստակներ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:

«ՉԻ». Միայն կարելի է ողջունել սեփական հետագծի այսքան անկեղծ գնահատականը և խոստովանությունը: 2007-2012թթ. Մելիքյանը զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը: Այն դատարանի, որը հարյուրից ավել քաղբանտարկյալներից և որևիցե մեկի դատավճիռը չի բեկանել: Եվ, թերևս, «իրավասեր» խորհուրդները հիմք հանդիսացան պաշտոնական առաջխաղացման համար: Սերժ Սարգսյանը գնահատեց ռեպրեսիաների ժամանակ ծպտուն չհանածի և օժանդակողի ծառայությունները և նրան նշանակեց արդարադատության փոխնախարար, իսկ այնուհետև՝ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր:

Ստատուս գրելիս տեսնես Մելիքյանը հիշել է, որ ՄԻԵԴ-ը հերթով բեկանում է իրենց դակած դատավճիռները և դրանք որակում ռեպրեսիաներ: 

Կարծում ենք, Մելիքյանը ճիշտ կանի թողնի անիմաստ ստատուսագրությունը և լրջորեն զբաղվի քեռու՝ Երևանի նախկին գլխավոր ճարտարապետի գործերով: Չէ՞ որ առաջիկայում քննչական մարմինները հաստատ հարցեր են ունենալու Նարեկ-Նապոլեոն Սարգսյանին: Ինչպես ապականեց Երևանի կենտրոնը, ում ցուցումով և ինչպես պատահեց, որ դրա արդյունքում դարձավ տասնյակ անշարժ գույքերի սեփականատեր:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   9632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ