...

Միշիկ 2

Միշիկ 2

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմ կարծիքով, հաշվի առնելով ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական ծանր վիճակն ու մարտահրավերները, ժամանակավոր վարչապետի թեկնածուներ կարող են համարվել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, նախագահ Արմեն Սարգսյանը (իհարկե հետո պետք է մտածել՝ ով է դառնալու նախագահ), նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը»։

«ՉԻ». Մի կողմ թողնենք Պետրոսյանի մնացած երկու թեկնածուներին և կենտրոնանանք աներոջ վրա:

Ինչ խոսք, լավ փեսա է Սարհատը: Համարյա Միքայել Մինասյանի պես, որն իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրեց աներոջ իշխանության ամրապնդմանը: Եվ անգամ այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իշխանությունը վերադարձնելու ծրագրերից, ինքը ընդհատակից շարունակում է պայքարել:

Քանի որ հիշեցինք Սերժ Սարգսյանին, հիշենք նրա ամենադիպուկ բնորոշումներից մեկը՝ իդիոտը:

Հայաստանն այնպիսի վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա և իդիոտ վարչապետ ունենա:

1998 թվականին պետական հեղաշրջման արդյունքում մենք եկանք այն հանգրվանին, որին եկել ենք այսօր: Իսկ Վազգեն Մանուկյանն ամբողջովին աջակցել և ողջունել է այդ հեղաշրջմանը: Այնպես որ՝ Սարհատի աները նույնքան պատասխանատվություն է կրում այսօրվա իրողությունների համար, որքան Քոչարյանը, Սարգսյանը և Փաշինյանը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 36, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ