«ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին և հանրաքվեին, ասել է. «Պարզ հարց տամ․ այն գումարը, որը նախատեսված է հանրաքվեի անցկացման համար, եթե իսկապես 7 մլն դոլարի մասին է խոսքը, եկեք հաշվարկենք, թե ինչ կարելի էր գնել այդ գումարով և որքանով էր դա առաջնահերթ։ Հանրաքվե անցկացնե՞լն է հանրապետության համար առաջնահերթ, թե՞ օրինակ՝ 500 բնակարանը, որովհետև 7մլն դոլարով Գյումրիում կարելի է 500 բնակարան գնել»:
«ՉԻ». Որքան հասկացանք, Լիլիթ Թումանյանը մաթեմատիկայից ուժեղ է: Լավ գումարում, բազմապատկում է: Դրա համար մի երկու հարց տանք, տեսնենք՝ կարո՞ղ է պատասխանել:
Օրինակ, 2015 թվականին Սերժ Սարգսյանը իր իշխանությունը հավերժացնելու համար Հրայր Թովմասյանին հրահանգեց մի հատ նոր սահմանադրություն գրել և այն հանրաքվեի դնել: Հարց. քանի՞ բնակարան կարելի էր Գյումրիում գնել հանրաքվեի վրա անիմաստ ծախսած գումարով:
Ռոբերտ Քոչարյանն իր ընտանյոք հանդերձ մի քանի տասնյակ լրատվամիջոց է պահում. կայքեր, հեռուստաընկերություններ, FM ռադիոհաճախականություններ, ֆեյքեր: Դեռ չհաշված՝ հյուրանոց, ԱՊՊԱ, հիվանդանոց ու անթիվ-անհամար անշարժ գույքերը: Հարց. քանի՞ բնակարան կարելի էր ոչ թե նույնիսկ գնել, այլ զրոյից կառուցել վարձու լրատվամիջոցների վրա անիմաստ ծախսվող այդ գումարներով:
Միքայել Մինասյանն իր ընտանյոք հանդերձ բազմաթիվ հեռուստաընկերություններ ունի, բազմաթիվ ստրատեգիական նշանակության օբյեկտներ, սրճարանների ցանց: Չշարունակենք: Հիմա հարց. քանի՞ տարում Աղետի գոտի հասկացությունը կվերանար, եթե այդ կապիտալի թեկուզ 10 տոկոսը հատկացվեր բնակարանների շինարարությանը:
Հուսով ենք, որ Լիլիթ Թումանյանը մաթեմատիկական ճշտությամբ կպատասխանի այս հարցերին: